Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ԵՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

03:16, հինգշաբթի, 09 հունիսի, 2016 թ.
ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ԵՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ԵՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ


    

Սա այն եզրակացությունն է, որին բերեց մեկ տարվա ընթացքում իմ և ՀՀ Նախագահի աշխատակազմի շուրջ 40 պատասխանատու աշխատակիցների միջև տեղի ունեցած ավելի քան հիսուն նամակագրությունների եւ հեռախոսազրույցների ձևի ու բովանդակության վերլուծությունը:


    

Լինելով ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ստեղծված քաղաքական դաշինքի անդամ փորձեցի դաշինքի ղեկավարին ներկայացնել ծառայողական գիր (մոտ 100 բառ, 4 կետ): Նշեմ, որ իմ՝ դաշինքում ընդգրկված կուսակցություններից մեկի բարձրագույն մարմնի անդամ Ռ.Գյուզալյանի եւ դաշինքի ղեկավար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի միջեվ կա ընդամենը մեկ օղակ՝ այդ կուսակցության ղեկավարը:


    

Սակայն պարզվեց, որ դաշինքում նման գործընթացների համար (քննարկումներ, մտքերի փոխանակում, առաջարկությունների ներկայացում եւ այլն) համապատասխան մեխանիզմներ և գործիքներ չկան: Արդյոք սա չի նշանակում, թե դաշինքի կազմակերպչական ու գործնական մասը լիարժեք չէ՞:


    

Տեղեկությունը տեղ հասցնելու նպատակով, այլ տարբերակ չունենալով /իշխանության մյուս թևերի՝ ԱԺ-ի և Կառավարության ղեկավարները օգտվում են սեփական e-mail հասցեներից/, օգտվեցի, ուղարկելով ծառայողական գիրը, գոյություն ունեցող՝ նամակ ՀՀ Նախագահին տարբերակից: ՀՀ Օրենսդրությամբ նախատեսված առավելագույնը 30 օրում որեւէ պատասխան չստացա: Մոտ հիսուն օր հետո փորձեցի պարզել նամակի ճակատագիրը:


    

ԵՎ, Օհ՜ զարմանք, նամակների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը ինձ տեղեկացրեց. «Նամակը ՀՀ Նախագահին չի ներկայացվել եւ քանի որ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից ինքը նամակագրին պատասխանելու մասին ցուցում չի ստացել, ուստիև նամակագրին որևէ պատասխան չի գրվել»: Իսկ օրենք՞ սկսեցի ես … եւ բաժնի վարիրը ՞շատ քաղաքավարի՞ վայր գցեց հեռախոսափողը: (Ռուսեն սա հնչում է ՝ Причем тут закон ? Когда есть шеф !)


    

Այնուհետ փորձելով պարզել իրողությունների իրական վիճակը ինձ համար ապացուցված համարեցի, որ.


    

«ՄԵԶԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ԵՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ»


    

Մանրամասնությունները կներկայացվի ապագայում:


     Ռուդոլֆ Գըւզալյան
     ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու
     քաղաքագետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4902 | 0 | 0
Facebook