Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Սերգեյ Մովչանի հետ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:43, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Սերգեյ Մովչանի հետ

#EVNPetersburg
     Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Սերգեյ Մովչանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երկու քաղաքների միջև ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագիրն էլ մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային հարաբերություններն արդյունավետ են և ունեն ընդլանման մեծ ներուժ:

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն փորձի փոխանակման նպատակով երևանցի բժիշկների խումբ կմեկնի Սանկտ Պետերբուրգ, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1801 | 0 | 0
Facebook