Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում հերթական սեմինարը տեղի ունեցավ X-XII դասարանների հետ։ Սեմինարը վարեց Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մարիետա Գյուլզադյանը։
Դասը շատ տպավորիչ էր. մասնագետը իր գիտելիքները համեմեց սլայդներով, որտեղ պատկերավոր ցուցադրվում էին մոլորակները և աստղաբույլերը՝ իրենց հատկություններով։ Լսարանը մտովի տեղափոխվել էր արեգակնային համակարգ, ու աշակերտները կարծես ճախրում էին տիեզերքում՝ միախառնվելով աստղերին։