Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

TAEKWONDOI հերթական մրցաշարը

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
01:22, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
TAEKWONDOI հերթական մրցաշարը

TAEKWONDO-ի մարզիկները հերթական անգամ ներկայացան իրենց փայլուն աշխատանքով` կրկին անգամ ներդնելով իրենց նվիրվածությունն ու սերը հանդեպ իրենց մարտարվեստին: Ոչ վաղ անցյալում էր 2013թ-ի փետրվարի 18-ին «Հայաստան» միության ըմբշամարտի դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի TAEKWONDO-ի առաջին Ձմեռային առաջնությունը` գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի: Արդեն 16 տարի է, որ ֆեդերացիան լայն տարածում է գտել Հայաստանում` ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Ըստ ֆեդերացիայի փոխնախագահ Արա Խաչատրյանի մարզիկներին անընդհատ անհրաժեշտ է մրցույթային հարթակում լինել. որն էր պատճառը և արդյոք կար անհրաժեշտությունը նաև անցկացնելու Ձմեռային մրցաշար: «Ամեն մի մրցույթ նոր փորձ է տալիս մարզիկներին, ինչն անհնար է ստանալ դահլիճներում: Մրցույթների ժամանակ սովորում են լինել ինքնուրույն, քանի որ մրցաշարում լինում են ներկայացուցիչներ տարբեր մարզերից ու ամեն մեկը պատասխանատու է իր մարտի համար, - ասում էր ֆեդերացիայի փոխնախագահը: -Մրցաշարը արդարացրեց նախագահի` Կարեն Աղաջանյանի սպասումները, ով գնահատեց առաջնության կազմակերպվածությունը: » Մրցաշարին ներկա էին Երևանից «Տոռնադո» ակումբը նախագահ` Ավագ Կարապետյան, «Հայաստան» ակումբ` Սամվել Վարդանյան, փոխնախագահ` Դավիթ Մանուկյան, «Իմպերատոր» ակումբ` Արսեն Գևորգյան, «Արծիվ» ակումբ` Կարեն Համբարյան, Շիրակի մարզ` նախագահ Արա Խաչատրյան, փոխնախագահ Արթուր Միքայելյան, Արմավիրի մարզը Դավիթ Վարդումյան, Կոտայքի մարզ` նախագահ Արմեն Ջոմարդյան, փոխնախագահ` Ռազմիկ Խաչատրյան, ինչպես նաև Հայաստանի GTF TAEKWONDO-ի ֆեդերացիան` նախագահ Արա Սարգսյան: Մրցաշարը տեղի է ունեցել երկու փուլով` առաջինը ԹԻԼԱՅՆ առաջնությունն էր, երկրորդ մասը` մենամարտային առաջնությունը: Մոտ 130 մարզիկներ էին մրցահարթակին: Գլխավոր մրցավար Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ մրցավարական կազմի արդար դատավարության շնորհիվ ֆեդերացիայում գրանցվեցին նոր չեմպիոններ:

Ինչևէ թերևս ոչ միայն նախագահական անձնակազմը, նաև մենք շնորհակալ ենք արաջնության անվտանգ ավարտի համար, որի համար խորին երախտագիտություն են հայտնում ֆեդերացիայի անվտանգության պետ Արթուր Կարապետյանին, ինչպես նաև իր անձնակազմի տղաներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5594 | 0 | 0
Facebook