Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարգավաճ թե հետամնաց Հայաստան

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
22:26, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Բարգավաճ թե հետամնաց Հայաստան
     Ինչ է նշանակում խնդրել Ծառուկյանին վերադառնալ կուսակցություն և ստանձնել առաջնորդի դերը, հիշեցնեմ, որ Ծառուկյանը փախավ քաղաքականությունից գլուխը կախ ինչպես վերջին վախկոտը: Խնդրել Ծառուկյանին , դա նշանակում է, որ ԲՀԿ –ում չկա առաջնորդ և չկա մեկը, որ արժանի լինի առաջնորդելու ԲՀԿ –ն , այսինքն կուսակցությունը և կուսակցականները անտեր են մնացել , հետևաբար ԲՀԿ- ում հասկանում են` ընտրություններում կուսակցությունը ակնհայտ պարտություն է կրելու: Խնդրել Ծառուկյանին … ինչ է սա նշանակում ժողովրդավարական և առաջադեմ կուսակցությունում չպետքե լինի նման բան, նման մտածողությունը հետամնացություն է , ժողովրդավարության մասին խոսելը ավելորդ է : Խնդրել Ռուսաց ցարին, որ փրկի թշվառ Հայ ժողովրդին , խնդրել Ծառուկյանին, որ առաջնորդի կուսակցությունը: Հայ ազգի կործանման հիմնական պատճառը եղել են դիմում խնդրանքները, ով հայ ժողովուրդ քո փրկութունը քո միասնության և վճռական ուժի մեջ է: Մենք ենք տերը մերմ երկրի, ցավոք այս խոսքերը ընկալելի կամ ընդունելի չէ շատերի համար: Անշուշտ Ծառուկյանը հաջողակ գործարար է բայց նրան քաղաքական գործիչ անվանելը անհեթեթություն է : Տգիտության նշան է քաղաքական ապտակ ուտելը և այն կուլ տալը, ոչ թե դիվանագիտություն է կամ մեծահոգություն, կամ նույն իսկ խոհեմություն, այլ վախկոտություն: Պատկերացնել կարելի է թե ինչ կլինի , պատկերավոր ասած անտառում եթե Նապաստակը նստի գահին ու դառնա գազանների թագավոր, վայ մեր ազգին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4390 | 0 | 0
Facebook