1912 թվականին խորտակված լեգենդար «Տիտանիկ» շոգենավի նկուղի բանալին Henry Aldridge & Son աճուրդում վաճառել են 104 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարածքի բանալին, որտեղ փրկարարական բաճկոններն են եղել, հայտնաբերել են ուղեկցորդ Սիդնեյ Սեդյունարիի մարմնի հետ եւ փոխանցել նրա այրուն: Գտածոն ընտանիքում պահել են ավելի քան 100 տարի:
Աճուրդում վաճառվել է նաեւ նավի ավագ հեռագրավարի ուղարկած բացիկը: Այն գնել են 19 հազար ֆունտով (23 հազար դոլար):
«Տիտանիկ» շոգենավը կործանվել է առաջին իսկ ուղերթի ժամանակ, 1912 թվականի ապրիլի 15-ին, սառցաբեկորի հետ բախման հետեւանքով: Աղետի հետեւանքով 1496 մարդ է զոհվել, 712-ին հաջողվել է փրկվել: