Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյան. «Պետք է այլընտրանքային լուծումներ գտնել բակային տարածքներ կառուցելու համար»

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:17, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Տարոն Մարգարյան. «Պետք է այլընտրանքային լուծումներ գտնել բակային տարածքներ կառուցելու համար»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետը, անդրադարձել է բակերի բարեկարգման տարեկան ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին.

#ՏարոնՄարգարյան. «Վերջին տարիներին բակերի բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ուղղությամբ մեր կողմից զգալի աշխատանք է իրականացվել: Ամեն տարի բարեկարգվում և ստեղծվում է շուրջ 500 բակային տարածք ու հանգստի գոտի, ինչպես նաև կառուցվում են խաղահրապարակներ: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին ևս դեռ անելիքներ ունենք, քանի որ դեռևս կան բակեր, որտեղ խաղահրապարակների կառուցման համար չկան համապատասխան տարածքներ: Այս ընթացքում եղան դեպքեր, երբ բնակիչների համաձայնությամբ մեկ կամ երկու ավտոտնակ ապամոնտաժելով հնարավոր եղավ ազատել համապատասխան տարածք: Սակայն դեռ կան հասցեներ, որտեղ ընդհանրապես ազատ տարածք չկա: Բոլորդ էլ գիտեք, որ սա բավականին լուրջ խնդիր է. մի կողմից գործ ունենք մասնավոր սեփականության, մյուս կողմից էլ բնակիչների՝ բակեր ունենալու արդարացի ցանկության հետ: Եթե որոշ հասցեներում դեռևս չի լուծվել այս խնդիրը, նշանակում է, որ իրավական տեսանկյունից իրավիճակը բավականին բարդ է: Այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել և նույնիսկ այն հասցեներում, որտեղ չկան համապատասխան պայմաններ, պետք է այլընտրանքային լուծումներ գտնել՝ բակային տարածքներ կառուցելու համար»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1770 | 0 | 0
Facebook