Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղինակ-կատարողների երեկո` Շառլ Ազնավուրի հրապարակում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
01:37, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Հեղինակ-կատարողների երեկո` Շառլ Ազնավուրի հրապարակում
     «Էրեբունի-Երևան 2798» -րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումներից մեկն առանձնահատուկ է ինչպես իր լսարանով, այնպես էլ բուն միջոցառման մասնակիցներով: Այս տարի էլ մարդաշատ էր Շառլ Ազնավուրի հրապարակը, որտեղ տարբեր միջոցառումների շարքում նաև հեղինակային երգերի կատարողներն են հանդիսատեսի դատին հանձնել իրենց ստեղծագործությունները: Հիմնականում երևանյան երգերով հագեցած համերգի ընթացքում հնչել են Վախթանգ Հարությունյանի, Քրիստ Մանարյանի, Վահան Արծրունու և այլ հեղինակ-կատարողների հայտնի ու նոր գործերը:
     Ուշագրավ է, որ համերգային ծրագիրը ոչ պակաս հետաքրքրությամբ ունկնդրել են նաև մայրաքաղաքի այլազգի հյուրերը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2270 | 0 | 0
Facebook