Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնակատարությունը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
11:15, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնակատարությունը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

«Էրեբունի-Երևան - 2798» տոնակատարության հիմնական միջոցառումները, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտից` ջրցան մեքենաների շքերթով:
     «Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական շքերթի:
     Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։

#արևիքաղաք #ГородСолнца #TheCityoftheSun

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1808 | 0 | 0
Facebook