ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ
Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այսօր գոյություն ունեն հայկական 2 պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը: Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում: Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 միլիոն։ Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Հայերը՝ որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։ Ծագում Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ) ։ Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների՝ հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության՝ շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը) ։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադառնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը սատկում են, ինչպես նաև մահանում են շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են, և Հայաստան է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։ Սուբբուրից բացի շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։ Ըստ շումմերական դիցաբանության՝ Հայյա Աստվածն ուներ 7 որդի և մեկ դուստր։ Դուստրը ամենափոքրն էր, հետևապես՝ ութերորդ երեխան էր։ Հետաքրքրական է այն, որ դստեր անունը Ութթու էր։ Լեզու «Մեր լեզուն մեր պատմությունն է»: Յ. Գրիմմ «Հայերի լեզուն՝ հայերենը, ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում», -գրել է գերմանացի լեզվաբան-հայագետ Հ. Հյուբշմանը «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» (1875 թ.) հոդվածում։ Հնագույն հայկական մատենագրական երկերում գրի են առնվել ոչ միայն ժամանակի գրական հայերենն ու ժողովրդական խոսվածքի նմուշներ, այլև բանավոր գրականության այնպիսի պատառիկներ, որոնցում մասնագետները տեսնում են հայոց լեզվի ավելի վաղ շրջանի մասունքներ։ լեզվաբան արևելագետ Վ. Վ. Իվանովը «Վահագնի ծնունդը» բանաստեղծական պատառիկի մեջ հայտնաբերել է նախագրային հայերենի իրողություններ։ Կրոն Հայերը քրիստոնյաներ են: Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I-III դարերում, 301 թվականին այն հռչակվել է պետական կրոն։ Մինչ այդ հայերը եղել են հեթանոս: Որոշ հայեր դավանում են կաթոլիկություն, բողոքականություն, ինչպես նաև հեթանոսություն, մահմեդականություն: Թվաքանակ Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն մոտ 10 միլիոն է։ Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (2, 9 միլիոն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Ուշ միջնադարում առաջացած հայկական գաղթավայրերը Մեծ եղեռնից ու 1990-ականների ճգնաժամից հետո համալրվել են հարյուր հազարավոր հայերով։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ |