Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ 2798 ՏԱՐԵԿԱՆ Է

armchessfond
Հեղինակ`
armchessfond
20:06, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ 2798 ՏԱՐԵԿԱՆ Է

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3, 5 հազարամյակ առաջ) ։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել ենՆոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը) ։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված էԷրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա» , պարսից շահ Դարեհ ԱԱքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն) ։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով:

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք:

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսըվկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքաԱրգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է.

Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...

Արգիշտին այստեղ է բնակեցնում 6600 հայ զինվորների՝ իրենց ընտանիքներով։ Մեկ դար անց Ռուսա Բ արքան Հրազդան գետի ափին՝ Երևանի հարավային մասում, հիմնադրում է մի նոր բերդաքաղաք, որը Վանի թագավորության Թեյշեբաաստծու անունով կոչվեց Թեյշեբաինի: Այն նշանավոր ռազմական կենտրոն էր տերության հյուսիսային հատվածում, ուներ միջնաբերդ, քաղաքային թաղամասեր։ Բերդից հարավ տնկվել էին խաղողի այգիներ։ Թեյշեբաինին ավերվել է սկյութների կողմից Վանի թագավորության կործանման տարիներին՝ մ.թ.ա. 585 թվականին։

Աքեմենյանների (հին պարսկ.՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ.թ.ա. 553 - 330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայիև Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելովՀիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելովՄիջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին: Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։ Նրա մահից հետո գահին են բազմում իր ժառանգները՝ Աքեմենից և նրան ազգակիցԱրշամից ու Արի-Արամից ծագած գահատոհմը։

Հայաստանն այս պետության մեջ մտնում էր որպես 13-րդ սատրապություն: Հետագայում այն բաժանվում է 2՝ հյուսիսային ու հարավային հատվածների, համապատասխանաբար Էրեբունի և Վան կենտրոններով։ Այսպիսով՝ Էրեբունին կրկին դառնում է վարչաքաղաքական կենտրոն։ Բերդում գտնվել են միլեթական մետաղադրամներ՝ հատածմ.թ.ա. 478 թվականին, ինչը վկայում է այստեղ կատարված միջազգային առևտրի մասին։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանըվերականգնում է իր անկախությունը, և պետության կենտրոնը վերջնականապես տեղափոխվում է Արարատյան դաշտ:

Մ.թ.ա. 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։ Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը (մ.թ.ա. 580 - 201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիսԱրտաշեսյանների դինաստիան (մ.թ.ա. 190 - 1) ։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ: Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, իսկ Արշակունիների հարստության (66 - 428) ժամանակ՝ Վաղարշապատը և Դվինը: Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։

Հայոց թագավորության շրջանում Երևանի մասին հիշատակում եղել է միայն 3-րդ դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության՝ Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին:

7-րդ դարում Արաբական թերակղզում ստեղծվում է Արաբական խալիֆայությունը: Այն հիմնվում է արաբների ընդունած նոր կրոնի՝ իսլամիշնորհիվ, և արագորեն դառնում աշխարհի՝ մինչ այդ եղած պետություններից ամենախոշորն ու զարգացածը։ 658 թվականին արաբները գրավում են Երևանը: Իսկ 850 թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր Աշոտ Բագրատունին ազատագրում է Երևանը Դվինի ամիրայի զորքերից և միացնում իր կալվածքներին։ Այդ ժամանակ էլ կառուցվում է Երևանի նոր բերդը՝Հրազդան գետի ափին։ Երևանը սկսում է զարգանալ որպես հայկական միջնադարյան քաղաք։

11-րդ դարում Մերձավոր Արևելք են թափանցում թյուրքական զանազան ցեղեր՝սելջուկները, մոնղոլները, թաթարները, ավելի ուշ՝ թուրքմենները և օղուզները։Զաքարյան իշխանները Վրաց թագավորության շնորհիվ ժամանակավորապես ազատագրում են Արևելյան Հայաստանը, բայց թյուրքական ցեղերը թողնում են իրենց անդառնալի հետքը. Հայաստանի խոշոր քաղաքները ամայանում են կամ կործանվում։

Թուրքմենական կարա-Կոյունլու ցեղերը միավորված էին Ամիր-Սաադի իշխանության ներքո։ Նրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ։ 14-րդ դարի վերջերին նրանք հիմնեցին Երևանի կուսակալությունը, որը Ամիր-Սաադի անունով հայերը կոչեցին Սաադի փոս կամ Սահաթափոս, իսկ օտարները՝ Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ: Այս անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ՝ թարգմանվելով որպես «Երջանիկ հովիտ»: Կարա-Կոյունլուներին փոխարինելու եկան ակ-Կույունլու ցեղերը։ Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես «սև և սպիտակ ոչխար արածեցնողներ»:

Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թ. կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝Կիլիկիայի Հայկական Թագավորությունը: Անկում էին ապրելԲյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը, ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Վրաց Բագրատունիներիհովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայոց պետականության մնացորդները՝ մանրումիջին իշխանությունները, որոնք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ: Դարի թերևս միակ նշանակալի իրադարձությունը 1441թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ, և եկեղեցին սկսեց համախմբել հայ ժողովրդին իր շուրջ: 1440 թվականից Երևանը դառնում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն:

Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում հայտնվում են նորաստեղծշահական Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան: Հայաստանըավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ: 1502 թվականին թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա ձևավորվում է Երևանի կուսակալությունը (պարս․՝ بیگلربیگی Beglarbegi-e Īravān) ։ Նրա տարածքը շուրջ 45, 000 կմ² էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը: Այժմ համապատասխանում է ՀՀ կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից ևԿարսի մարզից, որոնք պատկանում են Թուրքիային և Նախիջևանից, որն ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում:

1582-1583 թվականներին օսմանյան հրամանատար Ֆարհադ փաշան գրավում է Երևանը և Հրազդանի ափին կառուցում Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա: Այն արտաքուստ շրջապատված էրԳետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800 տուն: Երևանի բերդը հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչության համար: 1604 թվականին Երևանը կրկին անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Ամիրգունա խանի (1604-1628) օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրոդ գիծը։ 1603-1604 թվականներինՇահ-Աբբասի իրականացրած հայերի բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել: 300, 000 բռնագաղթված հայերի փոխարեն վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը չէր հասնում 100 հազարի։

17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ 1724թվականին թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, որի ժամանակ պաշարում են նաև Երևանի բերդը։ Հայերըհերոսաբար պաշտպանվում են, սակայն, երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում բերդի դարպասները: Թուրքերը հաշվեհարդար են տեսնում բերդաքաղաքի փոքրաքանակ հայության հետ և վերացնում Երևանի կուսակալությունը:

Երևանի խանությունը (պարս․՝ خانات - Khānāt-e Īravān) միջնադարյան կալվածատիրական կիսաանկախ իշխանապետություն էր 1747-1828թվականներին։ Նրա տարածքը կազմել է շուրջ 19, 500 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը: Հերթական թուրք-պարսկական պատերազմից հետո՝ 1603-1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով հայաթափված Երևանի նահանգ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։

Երևանի խանությունը կիսաանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Այն բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն։ Մահալներում կային մյուլքադարհողատերեր՝ խաներ, բեկեր, հայ մելիքներն ու հայկական եկեղեցին։ Երևանի խաները հիմնականում թյուրքական ծագում ունեցող իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին:

Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով ու հողե պաշտպանական շերտով, ուներ երկու մզկիթ, բաղնիք և շուկա։ Այստեղ էր գտնվում նաև Սարդարի նշանավոր պալատը։ Զբաղեցրել է 7 հեկտար տարածություն՝ ամրացված 10, 5-12 մետր բարձրութամբ երկշարք պարիսպներով: Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ իր մզկիթների ու եկեղեցիների հետ միասին ավերվելով 1920-ական թվականների վերջին: Երևան քաղաքն առանձին վարչական միավոր էր, որը կառավարում էր խանի նշանակած դարուղան (ոստիկանապետը) ։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանի թաղերի կարգ ու կանոնի պահպանումը, հարկերի բաշխումն ու հավաքումը իրականացնում էին թաղային ավագները՝ մելիքները։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։

Հայկական մարզը 1828 - 1840 թվականներին, (ռուս.՝ Армяская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Նրա տարածքը կազմել է շուրջ 21.000 կմ² և զբաղեցրել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը: Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել հայկական Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գանձակը, Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք):

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, 1603-1604թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով պարսիկները խանության բնիկ հայ բնակչությանը գերեվարել էին Պարսկաստան։ Ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրեցին Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից միայն 23.000-ն էին ազգությամբ հայ: Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին ընդամենը 12.000-ը։ Միայն Արցախում ևՍյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը:

1828-1830 թվականներին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցինկազմակերպում են հայերի հայրենադարձությունը Ռուսական կայսրության հայկական գավառներ։ Հայաստան են ներգաղթում Իրանից 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում էՀայկական մարզի տարածքում, իսկ մնացածները՝ Ռուսական կայսրությանը հպատակ հայկական Ջավախքի, Սյունիքի, Արցախի, Գարդմանի գավառներում։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են ներգաղթում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ: Ավելի ուշ Հայկական մարզի տարածք են ներգաղթում նաև հազարավոր ռուսներ։ Ռուսական կայսրության հայկական գավառներից արտագաղթում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Անդրկովկասումհայերի ընդհանուր թիվը հասնում է 300.000-ի։ Երկար դարեր անց, հայերը վերջապես կարողանում են հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

Երևանի նահանգը (1828 -1840), (ռուս.՝ Эриванская губерния) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում: Նրա տարածքը կազմել է շուրջ 28, 000 կմ² ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը: 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգը Կարսի մարզի ևԵլիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի հետ միացվել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս՝ Երևան մայրաքաղաքով:

Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը: Երկու կողմերով անցնում էին առուներ։ Քաղաքը ուներ մի շարք հայտնի քաղաքամասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս․՝ شهر քաղաք), շուկան՝Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն: 1832 թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը: 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը: 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց: 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանի ուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները: 1890թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին: Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը: Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ: 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից: Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք: Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913թվականին Երևանի բնակչությունը անցավ 35, 000-ը:

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից: Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգըամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնային շրջանները՝ Սյունիքը, Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկական տարածքները՝ Ախալքալաքը և Լոռին:

Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից: Նրանց մի մասը գաղթականներ էին: 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը: Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամությունն են հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանք կտակում են իրենց ունեցվածքը: 1920 թվականին Մոսկվայում սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները։Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը։Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանըպետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ իրավունքներըՆախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա: Սակայն հոկտեմբերի 31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը:

Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ) Սարգիս Կասյանի նախագահությամբ և Կարմիր բանակի ուղեկցությամբ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն օրը սակայն, Ալեքսանդրապոլի պայմանագրով Ալ. Խատիսյանի գլխավորությամբ հայկական կողմը պաշտոնապես հրաժարվեց Սևրի պայմանագրից և Թուրքիային զիջեց Կարսի մարզը և Շիրակը:

Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը: ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։ Սարգիս Կասյանիօրոք՝ 1920-1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհիՇուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։

1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924 թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին: Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926-1927թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1933թվականին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը, որը դարձավԽՍՀՄ հարվածային կառույցներից մեկը։ 1936 թ. կառուցվեց Քանաքեռգէսը: Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։

1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935 թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի հիման վրա Հովսեփ Օրբելին և մի շարք հայ գիտնականներ 1943 թվականին պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երևանցիներ մեկնեցին բանակ։ Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համարԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943 թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը, Գրոզնու մատույցներից հասավ Բեռլին: Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերին, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։ Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևան էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։

Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեց Հաղթանակի: Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակի գործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինիարձանը, ավելի ուշ փոխարինվում է Մայր Հայաստանի արձանով:

Հետպատերազմյան շրջանում բուռն թափով շարունակվեց Երևանի զարգացումը։ Շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս էր գալիս ոչ միայն հանրապետության, այլևԽՍՀՄ սահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պոլիվինիլացետատ», ֆրեզերային հաստոցների, հիդրոհաղորդակ, մետաղակերամիկայի, պոլիպլաստ, գեղարվեստական ժամացույցների, քիմիական ռեակտիվների, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատները, կահույքի ֆաբրիկան, մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբրիկան, մի քանի տասնյակ այլ ձեռնարկություններ։ Արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ ընդլայնվեց նրա էներգետիկ բազան. Աթարբեկյանգէսի և Երևանի 2-րդ հիդրոէլեկտրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան-Հրազդան կասկադը: Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները։ 1959-1960 թվականներին կառուցվեց Աղստաֆա-Երևան գազամուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավ Հայաստանի մայրաքաղաք:

1965 թվականին Երևանում կազմակերպվեց բազմահազարանոց բողոքի ակցիա, ցույց՝ Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Սա իր բնույթով եզակի հանրահավաք էր և նախադեպը չուներ ԽՍՀՄ պատմության մեջ։ Որոշ ժամանակ անց ավարտին հասցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը։ 1968 թվականին մեծ շուքով նշվեց Երևանի 2750-ամյակը։

1978 թվականին ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակ աշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։ Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, նոր շուք ստացավ Լենինի հրապարակը:

Հայաստանի Երրորդ Հանրապետություն

Արցախի հայությունը 1988 թվականին ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյանբռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ: Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության։ Ադրբեջանը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեցԱդրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքում ևՀայաստանի սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ու շրջափակումը չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ազատագրելու իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը:

1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնող հանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալները՝ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը և պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը (2.43 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից:

Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որպես Հայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (խորհրդային՝ 1920-1991) հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ մի շարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացած ավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաև Արցախի հարցը:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %), Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը:

Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991 թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առջև։

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը:

Պատերազմական ժամանակաշրջանում Երևանը կրեց զգալի կորուստներ. շարքից դուրս եկավ տնտեսությունը, պակասեց բնակչության թիվը։

Աշխարհագրություն

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում: Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելքում՝ հյուսիսային լայնության 40° 04'-40° 14' և արևելյան երկայնության 44° 23'-44° 37' միջև, երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում: Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19, 7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19, 1 կմ։

Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրիմարզերին:

Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14748 | 0 | 0
Facebook