ԽՈՍՔԸ ԴԱՐՁՆԵՆՔ ԳՈՐԾ. Հարցազրույց, , Ծառուկյան դաշինք" ռեյտինգային թեկնածու Վահան Կարապետյանի Օրբելի 29 տարածքի շտաբի պետ` Ա .Հակոբյանի հետ: _-Ինչպես եղավ, որ լինելով Աջափնյակ համայնքի բնակիչ, աշխատում եք Կիևյան -Օրբելի ընտրատարածքի բնակիչների հետ: - Նախ ասեմ, որ տվյալ տարածքում բնակվում է մտավորական խավը և իրենք ունեն ինքնուրույն մտքեր և կողմնորոշումներ, իսկ այդ ընտրազանգվածի հետ հաճելի է իրականացնել քարոզչություն: Ես իմ թիմով այս տարածքում աշխատել եմ և արժանացել ժողովրդի վստահությանը; Բացատրելով նրանց մեր կառուցողական ծրագրերը` վստահ եմ, որ այս տարածքում մեծաքանակ ձայներ կհավաքենք: Իմ գրասենյակը գտնվում է Օրբելի 29-ը հասցեում և լիահույս եմ, որ այստեղ կկատարվեն թափանցիկ և արդար ընտրություններ: - Ում եք սատարում, , Ծառուկյան դաշինքից": - Իհարկե Վահան Կարապետյանին .Ա.Ժ. պատգամավոր, իրավագետ, ով իր խոսքը գործ է դարձնում: Լավ հայր, անկեղծ ու շիտակ մարդ, ով անկախ ընտրությունների արդյունքներից բազմիցս եղել է կարիքավորի կողքին, սատարել նրան: Լինելով Ա.Ժ. պատգամավոր նա համեստորեն կոծկում է իր անձի մեծությունը: Վահան Կարապետյանի համար պաշտոնը պարտավորություն է զուտ, այլ ոչ պարգև: -- Ինչ խոսք ունեք հանրությանը ընտրություններին ընդառաջ: -- Կոչով դիմում եմ հանրությանը, որպեսզի իրենց վստահության քվեն տան , , Ծառուկյան դաշինք" -ի ռեյտինգային թեկնածու, մեր կողմից սատարվող Վահան Կարապետյանին: Վահանը արժանի է Ձեր քվեին, քանի որ լինելով քաղաքական գործիչ և լինելով մեծ հնարավորությունների տեր, նա շարոնակում է բնակվել Լենինգրադյան փողոցի իր նույն տանը` չմտածելով շքեղության մասին ապրելով բոլորիս հոգսերով, լինելով մեզանից մեկը: Նա իր բարերարությունը չի դնում ի ցույց հանրությանը, այլ առաջնորդվում է հետևյալ նշանաբանով." Ձախ ձեռքը չպետք է իմանա աջ ձեռքի կատարած սխրանքների մասին": Հավատա', Վստահի'ր, պահանջի'ր.... Ապրիլի 2-ին գնում ենք հանուն մեր երեխաների ապագայի և կոչ եմ անում լավ մտածել` ում եք տալիս Ձեր քվեն...
|