Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քիսաչուց»՝ նախագահ

22:36, շաբաթ, 23 փետրվարի, 2013 թ.
«Քիսաչուց»՝ նախագահ


     Սիրելի հայրենակից, սեղմում եմ ձեռքդ ու ջերմ բարևում քեզ:
     Թեև այս ամենն աշխարհի նման հին է, սակայն մենք կարիք ունենք հաճախակի կատարվող փոփոխությունների՝ վստահ եմ, որ ամեն փոփոխություն բացառիկ է: Մեծերից մեկն ասել է, «պատմության թերությունն այն է, որ այն կրկնվում է», դերերը նույնն են, միայն դերակատարներն են փոխվում: Այս անգամ, կարծես թե դերը բաժին է հասել ժողովրդին ու անձնավորվում, մարմնավորվում մեկ անձի մեջ, ասել է, թե այս պարագայում, Րաֆֆին ժողովրդի հավաքական կերպարն է: Տեսնենք, թե ժողովուրդն ինչպես կխաղա իր դերը: Որպեսզի սխալ չհասկացվեմ, ասեմ, որ այն չէ, թե մի կողմ քաշված, չիպսի և գարեջրի ընկերակցությամբ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ամենևին, պարզապես չեմ ուզում Օզերնիկով դառնալ ու մեկնաբանել կատարվող իրադարձությունները, դա արդեն անում են: Ուրիշներին էլ չեմ քննադատում իրենց մեկնաբանությունների համար, պարզապես թվում է, թե մնացել է, որ բաղտ նայողներն ու գուշակներն իրենց կարծիքը հայտնեն: Ասում էի չ՞է, ցիթրուսային սեզոն, բացումը կատարվել է, մնում է, որ զգույշ լինենք, որ որոշ տհաս պտուղներ, ոտքի տակ չտան հասունացող պտղին: Հիմա, վախենամ, որ որքան չկայացած կուսակցություն ու քաղգործիչներ որ կան՝ իրենց միավորմամբ պիտի լղոզեն ու դառնացնեն ժողովրդի հասունացող պտուղները, ո՞ւր էիք, նախքան Րաֆֆին, հիշեցնեմ ձեզ, ծաղրում էիք, թե մեռելտուն է մտնում, բարև տալիս, վարսավիրանոց գնում ու մնացել է բաղնիքում քիսա անի: Հիշաչար չեմ, բայց ատում եմ շողոքորթությունը, երեսպաշտությունն ու նամանավանդ այդ անձանց անոսկրությունը: Թաթան երգում էր «Տեսա՞ր, ինչ եղավ» ՝ քիսաչիները շատացան: Հիմա, բոլորն ընկել են Սերժի հետևից, փոխարեն որ ընկնեն են օլիգարխների հետևից, ովքեր Սերժին՝ Սերժ են դարձրել: Դրանց մարմինն է, որ պետք է քիսայել, որ կեղտերն այան ելնեն: Իսկ այսօր, Գյումրիում կմիանամ քիսաչիներին, ինձ դուր է գալիս ազգային այս բաղնիսի գաղափարը: Հա~յաս~տան, Հա~յաս~տան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4922 | 0 | 0
Facebook