Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ առևտրական քաղաքապետ պետք չի

Seda Harutyunyan
Հեղինակ`
Seda Harutyunyan
04:13, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2016 թ.
Մեզ առևտրական քաղաքապետ պետք չի
     Սովետական Հայաստանում ապրած մարդու համար ՀՀ–ում նման պայմաններում ապրելը, մեղմ ասած, ծանծաղ ջրում դանդաղ խեղդվելու է նման. չկա ոչինչ մարդու նման ապրելու համար, անգամ տարրական պայմաններ, բայց ինչևէ։ Ես 3 երեխաների ու արդեն 9 թոռների տեր Անկախ ՀՀ քաղաքացի եմ, ծնված Երևանում, բայց սոցիալական ծանր պայմանների պատճառով արդեն 17 տարի է ապրում եմ Էջմիածնում, դե անկեղծ ասած մայրաքաղաքից հետո միայն նման քաղաքում կարելի էր հարմարվել։ Ու որպես բազմազավակ համարվող մայրիկ ուզում եմ անպայման խոսել մի թեմայով, որն անբողջ օր հանգիստ չտվեց: Ուզում եմ դիմել Աբգարյան Հրաչին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետին։ Հրաչիկ, պարոն չեմ ասում քանի որ արժանի չես. մոռացե՞լ ես, իմ շենքի դիմացի մայթը ծախեցիր երեխես խաղալու տեղ չունեցավ, մանկապարտեզի գույքը ծախեցիր, վառելիքը ծախեցիր փոքր աղջիկս նավթի հոտի մեջ մեծացավ ու մեր տներից տարած նավթի, աղբի փող էի տալիս, աղբը ամուսինս իր մեքենայով տանում էր թափում, մոռացել ես ինչեր արեցիր, ոնց թալանեցիր, քաղաքապետարանի հարակից պուրակը ոնց էիր անառականոց դարձրել, ախ որն ասեմ? քեզ մոտ քանդել էր ստացվում ու էն էլ շաաաա՜տ լավ։ Քեզ տեսնելու համար 2003 թվակքնին մի 4 անգամ եկա. ասում էին տեղում չես, էդպես էլ չտեսա քեզ... Ի՞նչ ես ուզում այսօր: 8000 էջմիածնեցի է քեզ համար ստորագրե՞լ, ստոր, խաբում ես, ես անգամ 80 հոգի չեմ ճանաչում, որ քեզ կընտրեր։ Ի սեր Աստծո, այսօր մի փորձիր խլել գոնե իմ թոռից էն կառուսելը, որը մեր շենքի դիմաց է կանգնած, այո այո նույն մայթին, որը ժամանակին ծախել կերել էիր։
     Հարգարժան պարոն Գրգիորյան, թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քարի ու թփի համար, որը ատամներով պահում եք հանուն մեզ, շնորհակալ եմ Ձեզ այն կարուսելի համար, որը Ձեր շնորհիվ ամեն օր վայելում եմ թոռնիկիս հետ, շնորհակալ եմ բարեկարգ կրթօջախների համար, շնորհակալ եմ մաքուր քաղաքի համար, Դուք եք իմ քաղաքապետը, Դուք եք սրտացավ մեր հանդեպ։ Թոռնիկս ամեն օր խաղահրապարակում վազվզում է և ուրախությունը կրկնապատկվում է, երբ շաբաթ է լինում ու համերգ եք նվիրում բոլորիս, Չեմ ուզում երկար գրել բայց ինչ ունենք չունենք Ձեր շնորհիվ է, դրա համսր 50.000 Էջմիածնեցիների անունից շնորհակալություն։ Նաև շնորհակալ եմ անձամբ իմ անունից, թող Աբգարյանը հեռու մնա մեր քաղաքից։ Ասեք նրան, որ ծախելու բան չկա ու առևտրականը քաղաքապետ լինել չի կարող։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2237 | 0 | 0
Facebook