Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս Հարստանալ Առանց Նախադրյալների. Հատված` Աննախադեպ Վաճառքներ Գրանցած Գրքից

Rems Corp
Մամուլի խոսնակ`
Rems Corp
10:10, հինգշաբթի, 04 օգոստոսի, 2016 թ.
Ինչպե՞ս Հարստանալ Առանց Նախադրյալների. Հատված` Աննախադեպ Վաճառքներ Գրանցած Գրքից

Եթե Դուք ընթերցում եք այս գիրքը, ապա մեծ հավա­նականությամբ, ինչպես և աշխարհի բնակչության մնացած 95 տոկոսը, երազում եք բարեկեցիկ և անհոգ կյանքի մասին: Ցանկանում եք ապահովել Ձեր ընտանիքն ըստ հարգի, անց­կաց­նել հանգիստն էկզոտիկ վայրերում՝ ընկեր­ների հետ, ու վերջապես ծախսել՝ առանց մտա­ծելու վաղվա օրվա մասին: Դա բնական և նորմալ մարդ­կային ցանկություն է, ինչը, ցավոք, դեռևս բավարարված չէ:


     Այսօրվա կյանքի խնդիրները շատ հաճախ ստիպում են հետաձգել մեր երազանքները վաղվան: Մինչդեռ այդ վաղը, նման տեմպերով շարունակելու դեպքում, հնարավոր է երբեք չգա:


     Միգուցե Դուք, նույնիսկ չեք էլ մտածել այս ուղղու­թյամբ: Իհարկե, դա ցավալի է. պատկերացնել, որ ամ­բողջ կյանքդ ապրելու ես «գոյատևելով»: Պատ­կե­րացնել, որ այդպես էլ կարող է ավարտվել ամեն ինչ, իսկ դու, նույնիսկ չես էլ հասցրել վայելել կյանքի «ռիթմը»:


     Հակառակի պես մարդկանց մեծ մասն ապրում է «հորինված իլյուզիայով»: Նրանք կարծում են, որ իրենց ժամանակը դեռ չի եկել, սակայն այն սարերի հետևում չէ: Բոլորը կարծում են, որ մի օր իրենց խնդիրներն անպայման լուծվելու են, սակայն ինչպե՞ս, դեռ չգիտեն: Մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակ­չության 95 %-ն այդպես էլ նման ճակատագրի չի արժա­նանում:


     Այդ դեպքում ի՞նչ հատկանիշներ պետք է ունենաք Դուք, որպեսզի չդասվեք նրանց շարքերը: Փաստ է այն, որ հաջողության հասնելու համար, համենայն դեպս, պետք է մտածել և վարվել ոչ բոլորի պես: Պետք է ինչ-որ կերպ տարբերվել…


     Շուտով Դուք կհայտնաբերեք, որ գիրքը մշտական թվացող հենց այս հարցի սպառիչ պատասխանն է տալիս: Այն բացահայտում է հաջողվելու բոլոր գաղտնիքները, որոնք կիրառելու արդյունքում, Դուք նույնպես կհասնեք հաջողության: Սակայն գիրքն անփոխարինելի օգուտ կարող է տալ Ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք վճռականորեն որոշեք կարդալ և կիրառել այստեղ տեղ գտած ինֆորմացիան ամբողջովին: Հակառակ դեպքում, եթե գիրքն ընթերցեք և դնեք մի կողմ՝ Ձեր կյանքում որևէ ակտիվ փոփոխություն չմտցնելով, ապա այն կկորցնի Ձեզ օգնելու իր կարողությունը: Արդյունքում դուրս կգա՝ անիմաստ եք վատնել Ձեր ժամանակը: Իսկ քանի որ ինձ համար այսօր ամենաթանկ և անփոխարինելի երևույթներից մեկը ժամանակն է, ցավալով նաև Ձեր ժամանակի համար, կխնդրեմ չվարվել այդ կերպ:

Աղբյուրը` REM's Corp
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5731 | 0 | 0
Facebook