Եթե Դուք ընթերցում եք այս գիրքը, ապա մեծ հավանականությամբ, ինչպես և աշխարհի բնակչության մնացած 95 տոկոսը, երազում եք բարեկեցիկ և անհոգ կյանքի մասին: Ցանկանում եք ապահովել Ձեր ընտանիքն ըստ հարգի, անցկացնել հանգիստն էկզոտիկ վայրերում՝ ընկերների հետ, ու վերջապես ծախսել՝ առանց մտածելու վաղվա օրվա մասին: Դա բնական և նորմալ մարդկային ցանկություն է, ինչը, ցավոք, դեռևս բավարարված չէ:
Այսօրվա կյանքի խնդիրները շատ հաճախ ստիպում են հետաձգել մեր երազանքները վաղվան: Մինչդեռ այդ վաղը, նման տեմպերով շարունակելու դեպքում, հնարավոր է երբեք չգա:
Միգուցե Դուք, նույնիսկ չեք էլ մտածել այս ուղղությամբ: Իհարկե, դա ցավալի է. պատկերացնել, որ ամբողջ կյանքդ ապրելու ես «գոյատևելով»: Պատկերացնել, որ այդպես էլ կարող է ավարտվել ամեն ինչ, իսկ դու, նույնիսկ չես էլ հասցրել վայելել կյանքի «ռիթմը»:
Հակառակի պես մարդկանց մեծ մասն ապրում է «հորինված իլյուզիայով»: Նրանք կարծում են, որ իրենց ժամանակը դեռ չի եկել, սակայն այն սարերի հետևում չէ: Բոլորը կարծում են, որ մի օր իրենց խնդիրներն անպայման լուծվելու են, սակայն ինչպե՞ս, դեռ չգիտեն: Մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության 95 %-ն այդպես էլ նման ճակատագրի չի արժանանում:
Այդ դեպքում ի՞նչ հատկանիշներ պետք է ունենաք Դուք, որպեսզի չդասվեք նրանց շարքերը: Փաստ է այն, որ հաջողության հասնելու համար, համենայն դեպս, պետք է մտածել և վարվել ոչ բոլորի պես: Պետք է ինչ-որ կերպ տարբերվել…
Շուտով Դուք կհայտնաբերեք, որ գիրքը մշտական թվացող հենց այս հարցի սպառիչ պատասխանն է տալիս: Այն բացահայտում է հաջողվելու բոլոր գաղտնիքները, որոնք կիրառելու արդյունքում, Դուք նույնպես կհասնեք հաջողության: Սակայն գիրքն անփոխարինելի օգուտ կարող է տալ Ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք վճռականորեն որոշեք կարդալ և կիրառել այստեղ տեղ գտած ինֆորմացիան ամբողջովին: Հակառակ դեպքում, եթե գիրքն ընթերցեք և դնեք մի կողմ՝ Ձեր կյանքում որևէ ակտիվ փոփոխություն չմտցնելով, ապա այն կկորցնի Ձեզ օգնելու իր կարողությունը: Արդյունքում դուրս կգա՝ անիմաստ եք վատնել Ձեր ժամանակը: Իսկ քանի որ ինձ համար այսօր ամենաթանկ և անփոխարինելի երևույթներից մեկը ժամանակն է, ցավալով նաև Ձեր ժամանակի համար, կխնդրեմ չվարվել այդ կերպ: