ԱՌԱՎԵԼ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՐՊԱՐԻ ՎԱՂՈՒՑ ՉԷԻ ՀԱՆԴԻՊԵԼ
11:32, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Հավանել
0
Չհավանել
0
6004 | 0 | 0 | 0
Սովետական ժամանակներում շքեղակազմ գրքերը քաղքենիների համար հյուրասենյակի կահույքի պարտադիր մաս էին կազմում: Ես ինձ համարելով գրասեր և ոչինչ չհասկանալով ակնաբուժությունից, Արտաշես Զելֆիյանի հեղինակած ФАКОЭМУЛЬСИФИКАЦИЯ ուսումնական ձեռնարկը դարձրել եմ սեղանի գիրք. Հրատարակման բացառիկ ճաշակ, հրաշալի ձևավորում, պոլիգրաֆիկ քաջ իմացություն: Ոչ վաղ անցյալում պատիվ ունեցա առնչվել Արտաշես Զելֆիյանի ղեկավարած «Աչքի կենտրոնի» աշխատակիցների և անձամբ իր հետ: Բժշկական գիտությունների դոկտոր Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ Տեսողության Լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների Եվրոպական և Ամերիկյան ասոցիացիաների իսկական անդամ (ESCRS, ASCRS) Աչքի բարդագույն վիրահատությունների բացառիկ մասնագետի ուժերով ստեղծված բարեկրթության այս կղզյակը տեղավորված է 3-րդ մասի ծննդատան ընդամենը մի քանի հարմարեցված սենյակներում, իսկ նեղ միջանցքում` որով ելումուտ են անում նաև ծննդատան բուժանձնակազմն ու հիվանդները, մեզ` աչքի խնդիրներ ունեցողներիս նույնիսկ կանգնելու տեղ էլ էր դժվար գտնվում: Առանց ցուցադրական դիզայնի, առանց դեկորատիվ ծաղկանոցի պարզ մաքուր աշխատանքային միջավայր… Բժիշկների, միջին բուժ անձնակազմի ոչ շինծու, անկեղծ պահվածքն ու հոգատարությունը ի հակակշիռ վերոհիշյալ աշխատանքային սուղ պայմաններին, հիվանդներին տրամադրում են առավել համբերատար լինելու, էլ ավելքացնելով ամենաթանկը` աչքը նրանց ձեռքերին հանձնելու աներկբա հավատը: Երբեմն-երբեմն, երբ վիրահատված աչքս իրեն զգացնել է տալիս, մտքով հիշում եմ բուժող բժշկուհի Սուսաննա Միրումյանի զգայուն, նուրբ մատների հպումը, որը կարծես թե ցավազրկող էլ էր: Իսկ երբ հիշում եմ գլխավոր վիրաբույժի` հրաշագործ այդ Մարդու, Հայ Մարդու – Արտաշես Արտոյի Զելֆիյան բժշկի անհերքելի կարողություններն ու ուժեղ ձեռքերի ցավազրկող հատկությունները, լուսավոր, զուտ բարություն ճառագող դեմքը և համոզվում եմ, որ այս խառը ժամանակները, նախանձն ու մենաշնորհը չեն կարող խանգարել նրա նման կենսատու անհատի ներկայությանը մեր մեջ: «Աչքի պես պարզ ու աչքի պես բարդ» Մեծ բանաստեղծի այս տողերը Տերյանի պոեզիայի մասին հավասարաչափ կարող են վերաբերել հենց ակնաբույժի պարզ թվացող սակայն բարդ, բացառիկ զգայականություն պահանջող ներաշխարհին: Հասմիկ Մելքոնյան Գյումրի |
+27 °C |
+16 °C
+27 °C
|
Վաղը` +28 °C |