Երբեմն մարդուն հանդիպելու փոխարեն հանդիպում ես նրա շողքին կամ ուրվականին, որի ներկայությունն ավելի երկար է, ազդեցությունն՝ ավելի խորհրդավոր...
Շողքը հայտնվում է, երբ պայծառ ու արևոտ է լինում, և դու զովանում ես նրա հովի ներքո, երբ Նա դեռևս թաքնված է լինում քեզանից...
Ուրվականները ուրվագծվում են խավարի մեջ ու փայլում, լույս տալիս, սկզբում վախեցնում, սակայն մի ինչ-որ թաքնված բան կա նրա մեջ, ինչ-որ մի մոգական ազդեցություն...
Սակայն երկուսն էլ հեռանում են աննկատ... մնում է միայն նրանց թողած հովն ու լույսը:
Դու դարձար հենց նույն ուրվականի շողքը, որ գալիս է գիշերով ու ճամփորդում բոլոր կեսօրներին: Եվ անգան թե արևոտ օրերն ավելի հազվադեպ են պատահում, այդժամ մարդկանց սրտերում ենք արև փնտրում, որ ջերմանանք, որ լուսավորվենք ու ժպտանք: Փորձում ենք նրանցից լսել այդքան պակասող ու դեռևս չհանդիպած ութերորդ նոտան, որպեսզի մեր լռության մեջ այդքան անգամ երգված երաժշտությունը դառնա իրական ու ձուլվի իրականության մեջ:
Մոտեցող ուրվականն ամեն անգամ հեռանալիս թողնում է սեփական շողքը՝ երգելով չգտնված նոտայի խորհրդավոր մեղեդին...