Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վքեր էին կոտրում ՀՀ Գլխավոր Դատախազության դռները:

Մեկը
Հեղինակ`
Մեկը
18:00, ուրբաթ, 13 մայիսի, 2016 թ.
Ո՞վքեր էին կոտրում ՀՀ Գլխավոր Դատախազության դռները:
     Վալերի Պերմյակով անունը մեկ տարի առաջ ողջ հանրության ուշադրության կենտրոնում էր, եթե չխոսենք, որ սոցիալական կայքերում բոլորը սատարում էին Ավետիսյաններին և լուսահոգի Սերյոժային: Ինչ ոգևորությամբ Հայը պահանջում էր սեփական պատվի պաշտպանություն, հանցագործի համար արդարացի՝ դաժան պատիժ, կոտրում էին ՀՀ Գլխավոր դատախազության դռները՝ թքած ունենալով իրավական կարգավորումների, միջազգային հարաբերությունների և նման՝ ոչ բռունցքներով լուծվող հանգամանքների վրա: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Մի տեսակ անուշադրության տարրեր կան: Դատական նիստերի դահլիճում որևէ կերպ չկան այդ մարդիկ, չկա նույն ոգևորվածությունը մամուլի կողմից՝չհաշված մի քանի բացառություններ: Դատական նիստերը շարունակվում են, նոր մտքեր, վկայություններ, հանգամանքներ... Մի՞թե հանրությունը արեց իր քայլը՝ աղմկելով և այժմ մոռացավ պատիվ, ազգ, Ավետիսյաններ, Գյումրի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2437 | 0 | 0
Facebook