Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հալեպի համար մղվող պայքարը առաջնագծում։ Փակուղուց մինչև արյունահեղություն

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
20:56, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Հալեպի համար մղվող պայքարը առաջնագծում։ Փակուղուց մինչև արյունահեղություն

Պատերազմական տարիները հին Հալեպ քաղաքը վերածել են որմաքարով և փոշիով լի շրջակայքի։ Այն, ինչ մնացել է այդ երբեմնի հրապուրիչ, նեղ ծառուղիներով և լաբիրինթոսներով լի քաղաքից, Սիրիայի սրտում մղվող հինգ տարի տևողությամբ քաղաքական պատերազմի հետևանքով ստեղծված ողբերգական տարածք է հիշեցնում։

Քաղաքի Խան ալ-Վազիրի հյուրանոցը ամբողջովին այրվել է։ Երբ անցնում էինք հյուրանոցի սրահներից մեկով, ջարդված պատուհանից տարօրինակ լույսի շող ներս ընկավ։Մոտակա փողոցների շինությունների մեջ, որոնք առաջին հայացքից պարզապես լքված ավերակների էին նման, մենք շարժում նշմարեցինք ։ Պարզ դարձավ, որ փլատակների մեջ դեռ մարդիկ են ապրում։

Հալեպը Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի զորքերի և ընդդիմադիր ուժերի սահմանագծում է։ Մենք Հալեպ հասնելու քիչ հնարավորություն ունեինք և մեզ ուղեկցում էին սիրիական զորքերը՝ հնարավորություն տալով հենց հրամանատարից լսել հրամանները։

Նրա կարծիքով Ասադի զորքերը հավատում են, որ իրենք վճռական հաղթանակին մոտ են։Նա ասաց, որ իրենք ոչնչացնող հարվածներ են հասցնում հակառակորդին, հարված, որը կարող է վճռականորեն փոխել այդ երկարատև հակամարտության ընթացքը։


    
    
    
    
    
    

Ռուսական ներուժը

Ռուսական օդուժը տեղեկացնում է, որ Ասադի զորքերը երախտապարտ են օգնության համար, որը, ըստ նրանց, փոխեց պատերազմի ընթացքը ի օգուտ իրենց։ Ռուսական զորքը օգնել է Ասադի զորքին՝ քաղաքի արևելյան հատվածում հետևելով ապստամբների կոալիցիային։

«Ամիսներ կպահանջվեն հաղթանակի հասնելու համար, շնորհիվ Ռուսաստանի տրամադրած Սիրիայի օդային ուժերի» ։ ասել է Աբու Մուհամեդը։

«Ապստամբները ընդամենը մի քանի ոտնաչափ են հեռու» ։ ասաց դիպուկահարը։

Հրամանատար Աբու Մուհամեդը ԱՄՆ-ին զգուշացնում է չմիջամտել։

«Մենք անսասան ենք, - ասում է նա, -չեք կարող հաղթել Սիրիական բանակին, որովհետև մենք նպատակադրվել ենք հաղթել և մենք հավատարիմ ենք Նախագահ Ասադին», ասել է նա։


    
Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2510 | 0 | 0
Facebook