Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զիկա վիրուսից երեք մահվան դեպք է գրանցվել Վենեսուելայում

Christine Avdalyan
Հեղինակ`
Christine Avdalyan
19:13, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Զիկա վիրուսից երեք մահվան դեպք է գրանցվել Վենեսուելայում

«Վենեսուելայում երեք մարդ է մահացել Զիկա վիրուսից», հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Երկրում Զիկա վիրուսի 319 դեպք է գրանցվել», հինգշաբթի օրը տեղեկացրել է «Correo Del Orinoco» թերթը։

Մինչ այլ Լատինամերիկյան երկրներ պայքարում են վիրուսի դեմ, Վենեսուելայում մահվան դեպքեր են գրանցվում։

Զիկա վիրուսի հանդեպ ուշադրությունը մեծանում է վիրուսի և փոքրագլխություն կոչվող հիվանդության տագնապալի կապի պատճառով։ Փոքրագլխությունը նյարդաբանական խանգարում է, որի դեպքում երեխաները ծնվում են անսովոր փոքր գլխով։Այն սուր խնդիրների զարգացման և երբեմն մահվան պատճառ է դառնում։

Զիկա վիրուսը ֆլավիվիրուս է, այն պատկանում է վիրուսների այն ընտանիքին, որին պատկանում են դեղին տենդը, Արևմտյան Նեղոսի տենդը և արևադարձային տենդը։

Բայց, ի տարբերություն այդ վիրուսների, ոչ մի պատվաստանյութ չկա Զիկա վիրուսը կանխելու համար և ոչ մի դեղորայք վարակը բուժելու համար։

Անցած շաբաթ Հիվանդությունների Վերականգման և Կանխարգելման Կենտրոնը հայտնել է, որ Զիկա վիրուսի առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ-ում ։Վիրուսը փոխանցվել էր ոչ թե սովորական ճանապարհով, որը տարածվում է մոծակնորի խայթոցի հետևանքով, այլ սեռական ճանապարհով։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Բրազիլիայում, որը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ օգոստոս ամսին երկիրը հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոքրագլխություն հիվանդությամբ ախտահարման դեպքի մեծ աճ է գրանցել։ Այլ ախտահարված երկրներից են Կոլումբիան և Էլ Սալվադորը։

Աղբյուրը` CNN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2716 | 0 | 0
Facebook