Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

15:45, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
ՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀՀ Կառավարության աջակցությամբ, Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով իրականացվող «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի 2015թ. փուլը եզրափակվեց դեկտեմբերի 21-ին` մարզաբնակ շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների և սիրիահայ համայնքի շուրջ 150 երեխաների մայրաքաղաք կատարված տոնական այցով: Այցի ընթացքում երեխաները «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկա եղան Հայպետֆիլհարմոնիայի «The sounds of arts» ջազային խմբի համերգին «Երևան Մոլ» կենտրոնի կինոթատրոնում դիտեցին ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» եռաչափ ֆիլմը, շրջայց կատարեցին մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Երեկոյան նրանք ներկա եղան Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լուսավառման հանդիսավոր արարողությանը և տոնական համերգին:

«Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի նպատակն է սահմանապահ համայնքների աշակերտների գիտաճանաչողական այցի ապահովումը մայրաքաղաքի մշակութային օջախներ: Որպես ծրագիրն իրականացնող կազմակերպություն ընտրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ հաշվի առնելով աշխատանքային փորձն ու մարդկային ռեսուրսները: ՀՊՖ-ի տնօրեն Գագիկ Մանասյանի հավաստմամբ ծրագիրը շատ արդյուանվետ է, հնարավորություն է տալիս տեսական գիտելիքների մատուցումը համատեղել գործնական ու առարկայական գիտելիքների հետ: «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագիրը կլինի շարունակական: Այն կրկին կմեկնարկի գարնանը?

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1751 | 0 | 0
Facebook