Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաս-համերգ Հայստանի պետական ֆիլհարմոնիայում

13:23, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2015 թ.
Դաս-համերգ Հայստանի պետական ֆիլհարմոնիայում

Հայաստնի պետական ֆիլհարմոնիան, ՙԴպրոցական ծրագրի՚ շրջանակներում, պարբերաբար կազմակերպում է դաս-համերգներ աշակերտների համար՝ նպատակ ունենալով մատաղ սերնդին կապել իր ազգային ակունքներին, ծանոթացնել նրան մեր մշակութային արժեքներին, ձևավորել գեղագիտական ճաշակ:

Այս անգամ դաս-համերգի թեման ազգային պարն էր: ՙԱռնո Բաբաջանյան՚ համերգասրահի բեմում էր ՙՄուշ՚ պարային համույթը` ՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալեյտմայստեր՝ Արթուր Հակոբյան: Միջոցառումը վարում էր Քնարիկ Միրզոյանը, ով բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՊՖ-ին՝ դաս-համերգների կազմակերպման և, առհասարակ, այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որ անում է այսօր: Այնուհետ նա խոսեց պարի դերի ու նշանակության մասին մեր ազգային, մշակութային կյանքում, ծանոթացրեց երեխաներին պարային քայլերին, դրանց նշանակությանը, պարի տարատեսակներին՝ կենցաղային, աշխատանքային, մարտական, ծիսական, հարսանեկան, սգո և այլն: Բանախոսը նաև երեխաներին ուղղեց հարցեր, որոնց նրանք մեծ ոգևորությամբ էին պատասխանում: Նրանք ծանոթացան պարարվեստի գաղտնիքներին, նորովի ընկալեցին ու ճանաչեցին այն:

ՙՄուշ՚ պարային համույթը մշտապես պատվով է ներկայացնում մեր ազգային մշակույթի այս գեղեցիկ ճյուղը թե' Հայաստանում, թե' նրա սահմաններից դուրս: Բազմիցս հանդես գալով տարբեր երկրներում կազմակերպվող մրցույթներին ու փառատոններին, համույթը միշտ էլ հայրենիք է վերադարձել հաղթանակներով: ՙՄուշի՚ հաջողության գաղտնիքը, թերևս, պրոֆեսյոնալ անձնակազմն է ու պարերի ընտրությունը:

ՙԱռնո Բաբաջանյան՚ համերգասրահում համույթը փոքրիկ հանդիսատեսին ներկայացավ ՙԲերդ՚, ՙԿռունկ՚, ՙՏավիղ՚, ՙՀայաստան՚ և այլ պարերով՝ արժանանալով նրանց բուռն ծափահարություններին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3521 | 0 | 0
Facebook