Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Viva"բրենդին միացավ նաև "Dannin", այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին/DANNI

Հայացք Փրոդաքշն
Մամուլի խոսնակ`
Հայացք Փրոդաքշն
19:20, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
"Viva"բրենդին միացավ նաև "Dannin", այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին/DANNI
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     90-ական թվականներին կարելի էր միայն երազել հայկական արտադրության զուգագուլպաների մասին: Սակայն 2003 թվականից «Լենտեքս» ընկերության շնորհիվ դա դարձավ իրականություն: Որակյալ ու բազմազան գուլպաներ ու զուգագուլպաներ՝ հայ սպառողի համար: Գյումրիում հիմնադրված ընկերությունը խոշորագույններից մեկն է Հայաստանում: Սկզբում այն ներկայանում էր միայն «Վիվա» ապրանքանիշով՝ արտադրելով կանացի էլաստիկ զուգագուլպաներ: 2007-ից «Լենտեքս» անվանումով շահագործվեց գուլպաների և զուգագուլպաների նոր հոսքագիծը:
    
    

    

Արտադրվում են ինչպես կանանց, տղամարդկանց, այնպես էլ մանկական գուլպաներ, և իհարկե՝ որակյալ ու գայթակղիչ զուգագուլպաներ՝ նրբաճաշակ կանանց համար:
    

Այսօր Լենտեքս ՍՊԸ-ն հայկական միակ ձեռնարկությունն է` լիովին հագեցած գուլպաների և զուգագուլպաների տեսականիով, որը բավարարում է նորածիններից մինչև մեծահասակների պահանջները` ցանկացած ճաշակի, ձևի, երանգի, չափսերի ու եղանակի:

Մատչելի գինն ու բարձր որակը «Լենտեքս» -ում համատեղվում են:

Սեպտեմբերին ընկերությունը մասնակցել է Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսի, որին «Լենտեքս» -ի միանգամից երկու արտադրատեսակ արժանացել է բարձր որակի հավաստագրի: Վերջին շրջանում ընկերությունը ներկայանում է նաև «Դաննի» բրենդով, որը նախատեսված է արտահանման համար: «Լենտեքս» ընկերության աշխատանքը բարձր են գնահատում նաև գործընկերները:

«Լենտեքս» ընկերությունը հանրապետությունում երեք ֆիրմային խանութ ունի: Ընկերության ղեկավարն ու աշխատակիցները շարունակելու են հայ սպառողին հրամցնել լավագույն որակի արտադրանք՝ մշտապես զարմացնելով հաճելի նորույթներով:
     @Հայացք Փրոդաքշն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5912 | 0 | 0
Facebook