Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ-բրիտանական ստարտ-ափ «Luseen Technologies» ընկերությունը թողարկել է «Զվարթնոց» (Zvartnots) հավելվածը, որը նախատեսված է Անդրոիդ համակարգի համար։ Նշենք, որ «Luseen Technologies» -ը Քեմբրիջում գործող նորաստեղծ ընկերություն է, որն աշխատանքային թիմ ունի նաև Հայաստանում:
Ընկերության խմբի կողմից ստեղծված նոր հավելվածը լայն հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես այն հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին: Այլևս կարիք չի լինի հավելյալ տեղեկություններ ստանալու համար սպասել օպերատորի պատասխանին: Դուք կարող եք ստանալ մանրամասն տեղեկություններ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին հենց այս հավելվածի միջոցով:
Նշենք նաև, որ հավելվածը հնարավորություն է տալիս թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում, ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին, ինչպես նաև որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթիվի համար: Տեղեկացնենք նաև, որ ցանկության դեպքում դուք կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից: Ծրագիրը հասանելի է եռալեզու տարբերակով, իսկ այն ներբեռնելու համար կարող եք այցելել
այստեղ:
«Զվարթնոց» հավելվածը թիմի երկրորդ հավելվածն է: Թիմի առաջին աշխատանքն է եղել «Դրամն այսօր» (Dram Today)
հավելվածը: