Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ մասնագետները նոր հավելված են ստեղծել. «Զվարթնոց»-ը լայն հնարավորություններ է ընձեռում

22:03, cumartesi, 24 ekim, 2015
Հայ մասնագետները նոր հավելված են ստեղծել. «Զվարթնոց»-ը լայն հնարավորություններ է ընձեռում
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ-բրիտանական ստարտ-ափ «Luseen Technologies» ընկերությունը թողարկել է «Զվարթնոց» (Zvartnots) հավելվածը, որը նախատեսված է Անդրոիդ համակարգի համար։ Նշենք, որ «Luseen Technologies» -ը Քեմբրիջում գործող նորաստեղծ ընկերություն է, որն աշխատանքային թիմ ունի նաև Հայաստանում:
    
     Ընկերության խմբի կողմից ստեղծված նոր հավելվածը լայն հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես այն հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին: Այլևս կարիք չի լինի հավելյալ տեղեկություններ ստանալու համար սպասել օպերատորի պատասխանին: Դուք կարող եք ստանալ մանրամասն տեղեկություններ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին հենց այս հավելվածի միջոցով:
    
     Նշենք նաև, որ հավելվածը հնարավորություն է տալիս թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում, ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին, ինչպես նաև որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթիվի համար: Տեղեկացնենք նաև, որ ցանկության դեպքում դուք կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից: Ծրագիրը հասանելի է եռալեզու տարբերակով, իսկ այն ներբեռնելու համար կարող եք այցելել այստեղ:
    
     «Զվարթնոց» հավելվածը թիմի երկրորդ հավելվածն է: Թիմի առաջին աշխատանքն է եղել «Դրամն այսօր» (Dram Today) հավելվածը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4850 | 0 | 0
Facebook