Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կներես, այս նամակի համար, որն այդպես էլ չեմ ուղարկելու..

Gohar Freedom
Հեղինակ`
Gohar Freedom
01:00, հինգշաբթի, 07 փետրվարի, 2013 թ.
Կներես, այս նամակի համար, որն այդպես էլ չեմ ուղարկելու..
    
Բարև սիրելիս...արտասվում եմ նորից...չգիտեմ, չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ, որ միասին չենք լինելու...մեր վերջին հանդիպումից մեկ տարի և 2 ամիս է անցել...կարոտել եմ քեզ, կարոտել այնքան, որ քիչ է մնում ևս մեկ անգամ ոտնահարեմ ինքնասիրությունս, կորցնեմ ինքս իմ անձի նկատմամբ ունեցած հարգանքը և գամ քեզ մոտ...տեսնեմ քեզ, քո ժպիտը...քո ժպիտը, որը ստիպեց ինձ մոռանալ անցյալս, մոռանալ ներկաս, բոլոր խնդիրներս, այն ստիպեց ինձ ապրել, ծի.ծաղել, ուրախանալ ամեն մի մանրուքով...մեր վերջին հանդիպումը...երբեք չեմ կարողանա մոռանալ այն...ես վախից դողում էի, իսկ քեզ թվաց, թե մրսում եմ...հիմա եմ մրսում, հիմա եմ մրսում դատարկությունից, անէությունից, ցավից...
     -Իմ սպիտակ մազերը քեզ չեն սազում...

     Թու՜յլ տուր ես որոշեմ, թե ինձ ինչն է սազում...թույլ տուր ես որոշեմ, խնդրում եմ...վախկոտ...ատում եմ քեզ և քո սպիտակ մազերը, որոնք ինձ չեն սազում...ատում եմ քեզ, այդ դու ինձ սովորեցրիր ապրել, իսկ հետո խլեցիր քո իսկ ստեղծած խաղաղ կյանքն ինձանից...ատում եմ քեզ...
    
Մեկ-մեկ ինձ թվում է, որ չեմ կարողանա, որ այդքան ուժ չունեմ առանց քեզ ապրելու համար...ես չեմ էլ ուզում ապրել առանց քեզ...
     Ի՞նչ..մոռանա՞լ..ինչպե՞ս..ինչու՞...չեմ ուզում..դու դեռ ուժ ես տալիս ինձ պայքարելու համար...
     Ցավում է..ցավում է այնպես, որ ուզում եմ գոռալ, բղավել...
     Հոգիս, սիրելիս, խնդրում եմ, մի թող ինձ մենակ...չեմ ուզում ապրել առանց քեզ, շնչել չեմ ուզում, զզվել եմ կյանքից և բոլորից եմ զզվել.քեզանից էլ եմ զզվել...Ինչի համար ես ինձ այսպես պատժում..ինչ եմ արել քեզ..վերջապես հեռացիր՝ թե գնալու ես, իսկ թե մնալու ես...մնա, խնդրում եմ, աղերսում եմ սերդ, հայացքդ, համբույրդ...խնդրում եմ, մնա...կարոտել եմ քեզ և այդ զզվելի կարոտը փաթաթվել է ինձ և չի թողնում, չի թողնում շնչեմ..ոչինչ, թող մնա, թող մնա այնքան, մինչ խեղդամահ լինեմ..մեկ է, չեմ ուզում շնչել առանց քեզ...հոգիս...սիրելիս...
     Լռում եմ նորից...լռում եմ, լռում եմ անվերջ, որ քեզ չհասնի ոռնոցը հոգուս, որ քեզ չհասնի լռության միջից ինքն իրեն կրծող իմ մենությունը...և հենց ինձ ներսից դանդաղ հոշոտող իմ անօգնությունը...լռում եմ, որ հանկարծ չապտակվեմ նորից ինձ ու քեզ կապող այն հին և այդպես էլ չհիշված հիշողությունների կողմից...
     Տեսնես ինչպես ես, ինչ ես անում..ես լավ եմ, ապրում եմ դեռ..դեռ քարշ եմ տալիս իմ գոյությունը՝ ամեն օր հավաքելով փշրված երազանքներիս կտորները...հուսամ՝դու էլ ես լավ, հուսամ՝գտել ես այն միակին, այն միակին, որը ես չեմ, ես՝խղճուկս, ի՞նչ գործ ունեմ քո կյանքում...
     Կներես ինձ..կներես, որ խլել եմ քո կյանքից եբեմն ժամեր, երբեմն օրեր..կներես ինձ..եթե իմանաիր, թե ինչքան են օգնել ինձ ոտքի կանգնել այդ ժամերն ու օրերը, եթե իմանաիր միայն...կներես ինձ, կներես, որ հիմա արտասվում եմ նորից, ես գիտեմ, գիտեմ, որ դու ինձ երբեք էլ չես ցանկացել ցավեցնել..կներես, կներես իմ այսքան ներողության համար, այսքան խոսքերի համար, որոնք քեզ այդպես էլ չեն հասնի..կներես այս նամակի համար, որն այդպես էլ չեմ ուղարկի քեզ, որովհետև երկրորդ անգամ չեմ կարողանա հավաքել համարձակությունս, որը սկսվեց և ավարտվեց մեր վերջին հանդիպման օրը...կներես...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5020 | 11 | 0
Facebook