Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թաթան....Մարդկային դաժանության զոհ...

Gohar Freedom
Հեղինակ`
Gohar Freedom
00:26, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2013 թ.
     Բարև ձեզ, ես Թաթան եմ և ուզում եմ պատմել ձեզ իմ կարճ կյանքի պատմությունը...
    
    
     Ես ծնվել եմ Բանգլադեշում, այնտեղի շենքերից մեկի բակում..մայրս մի փողոցային կատու էր, որին մեկ-մեկ կերակրում էին բակի ժողովուրդը, իսկ մենք՝քույրերս և եղբայրներս դեռ մեր մոր կաթն էինք ուտում...
     Մի օր մեր շենք եկան 2 կին, շաաաատ բարի երկու կին, որոնք սկսեցին կուշտ-կուշտ կերակրել մեզ, մենք շատ արագ աճեցինք և մեծացանք, մինչև մեծանալը մենք թաքնվում էինք տարբեր ծակուծուկերում, մեր մայրն էր մեզ այնտեղ թաքցնում, բայց մենք մեծացանք և դարձանք շատ հետաքրքրքսեր, սկսեցինք դուրս գալ բակ, վազվզել խոտերի մեջ, քնել արևի տակ, չէ որ ամառ էր: Նմանատիպ մի օր ես իմ համար քնած էի արևի տակ՝ոտքերս ձգած ամբողջ երկայնքով...մեկ էլ մի ուժեղ հարված զգացի գլխիս, փորցեցի վեր կենալ ու փաղչել, բայց ևս մեկ հարված, հետո նորից.....ու էլի....ինչ որ ծանր ու կոպիտ բան էր...չեմ հիշում...միայն մանկական հրճվանքի ձայներ եմ հիշում, երեխաների ծիծաղ...՛՛Մամ, մամ նայի, ոնց խփեցի...՛՛ ՛՛Ապրես բալես, ապրես...՛՛ Երդվում եմ, ես ոչինչ չէի արել, լավ, .գուցե առավոտյան մլավել էի և քսմրտվել նրանց ոտքերին մի քիչ կեր մուրալու համար, բայց ուրիշ ոչինչ ....
     Հիշում եմ ոնց արթնացա, բայց չեմ հիշում ժամեր էին անցել, թե օրեր, արթնացա այն բարի տիկնոջ ձայնից, նա կանչում էր մեզ հաց ուտելու, ես էլ սոված էի, անմիջապես հավաքեցի ուժերս և վեր կացա...բայց ընկա, փորցեցի նորից կանգնել, բայց էլի ապարդյուն, ես չէի կարողանում կանգնել, միանգամից ընկնում էի...ու գլուխս ցավում էր...շատեր ցավում....
     Քիչ հետո փրկության պես զգացի այն բարի տիկնոջ ձեռքերի ջերմությունը, նա ինձ մոտեցրեց կերին և ես կարողացա մի քիչ հաց ուտել...
     Անցան օրեր..ես այնքան էի կեղտոտվել, որ էլ ասելու չէր, ես չէի կարողանում ինքս ինձ մաքրել, ականջներս քոր էին գալիս, իսկ ես չէի կարողանում քորել, հաց ուտելուց անընդհատ ընկնում էի կերամանի կամ ջրամանի մեջ և եդպես յուղոտ, ճաշոտ ու թաց մնում էի մինչ չորանալս....Թվում է, թէ վերջ՝այսքանով պետք է ավարտվեր իմ կյանքը, ես պարզապես դատապարտված էի փողոցում սատկելուն, կամ կընկնեի մեքենայի տակ, կամ կհոշոտեին շները, կամ նորից կծեծեին այն չար երեխաները...Ամեն դեպքում ես պայքարում էի, ինձ թվում էր, թե շուտով կլավանամ, կկանգնեմ, բայց օրերը անցնում էին, իսկ ես դեռ չէի լավանում...
     Օգոստոս ամիսն էր, այն բարի կինը, որ պատմում էի, վերցրեց ինձ, դրեց կոշիկի տուփի մեջ, նստեց մեքենան և տարավ ինչ-որ տեղ, ես մտածեցի ՛՛եկել է խղճուկիս վերջը՛՛, բայց պարզվեց ՝ինձ տարել էին անասնաբույժի մոտ: Բարի կինը պատմեց բժիշկին իմ պատմությունը, բժիշկը հետազոտեց ինձ և պարզ դարձավ ախտորոշումս՝՝՝ՈՒՂԵՂԻԿԻ ՎՆԱՍՎԱԾՔ..պարզվեց նաև, որ շատ քիչ՝բայց կա հույս, պարզապես ինձ շաաատ երկար օրեր բուժում և խնամք է պետք և ես արդեն սկսեցի ուրախանալ, մտածեցի իմ փրկիչը, իմ բարի տիկինը կբուժի ինձ և ես նորից կսկսեմ վազվզել, բայց...
     -Բժիշկ ջան, ես վաղը վերադառնում եմ Ռուսաստան, ի՞նչ անեմ, ինքը կսատկի դրսում
     -Եթե ոչ ոք չպահի նրան, ապա ավելի լավ է քնացնենք, գոնե առանց տանջվելու կսատկի..
     ՛՛Քնացնե՞՞՞լ ..չէ՛, բայց ես ապրել եմ ուզում, ես դեռ շատ փոքրեմ, մի քնացրեք ինձ...՛՛
     -Ես կպահեմ նրան ու կբուժեմ, -ասաց սկսնակ անասնաբուժերից մեկը, -մի քնացրեք...
     Հաջորդ օրը ես արդեն նրա տանն էի..առավոտյան նա ինձ հանում էր բակ՝արևի տակ, իր մյուս կատուների մոտ, որոնք ինձ շատ լավ ընդունեցին, իսկ երեկոյան բեում տուն և ես քնում էի տաքուկ-տաքուկ..միակ բանը, որ ինձ դուր չէր գալիս, դա այն էր, որ ինքը ինձ անընդհատ սրսկում էր, ես էլ չանգրում և կծում էի նրան, շատ էր ցավացնում, բայց հետո հասկացա, որ իմ համար է անում և էլ չէի վնասում իրան, թեև արդեն ցավ էլ չէի զգում, ենքան էր ծակել...
     Անկեղծ ասած, ես արդեն համը հանում էի..մի քանի անգամ գիշերը արթնանում էի և սկսում բարցր ձայնով մլավել, որ գա ինձ կերակրի, ախր ինքնուրույն չէի կարում, թէ չէ չէի հանի...ինքն էլ գալիս էր, բռնում ինձ երկու կողմից, որ ես կարողանամ պահել հավասարակշռությունս և սպասում, մինչև վերջացնեմ..մեկ էլ բարցր մլավում էի ամեն անգամ կեղտոտելուց կամ միզելուց, որ գա, փոխի տակդիրս, թէ չէ մնում էի թաց ու մրսում էի...անցավ 4 ամիս..արդեն ձմեռ էր և ես մնում էի տունը, ենքան էի կապնվել տիրոջս հետ, որ ամբողջ օրը նրա գրկում էի, նա ինձ դնում էր իր հագի ժակետի մեջ, ենպես հարմարացնում, որ չընկնեմ ու մենք եդպես ամբողջ օրը ման էինք գալիս, միասին գնում էինք շներին կերակրելու՝որոնցից ես ուղղակի սարսափում էի, կամ շներին հանում էինք բակ զբոսանքի, մենք անգամ սրճարան ենք գնացել միասին, քայլել ենք Հյուսիսային պողոտայով, մեզ անգամ երթուղայիններում տեղ էին զիջում՝կարծելով, թէ տերս հղի է...ես ամբողջ օրը կամ նրա կուրտկայի մեջ էի կոչկված կամ ժակետի, մեկ-մեկ գնում էինք կլինիկա՝ստուգվելու և պատկերացրեք՝ինձ մոտ առաջխաղացում կար...նստած ժամանակ ես այլևս չէի շարժում գլուխս, կարողանում էի ինքնուրույն ոտել, անգամ սկսել էի քորել ականջիս հետևը, լպստել ձեռքերս և ձգվել ՝առավոտյան արթնանալիս..հա, ի դեպ մոռացա ասել, թէ ինչու տերս ինձ անվանեց Թաթա...այո այո, երգիչ Թաթայի պատվին, թեև ես աղջիկ էի, բայց ենպես էի գլուխս շարժում, որ հիշացնում էի Թաթային...
     Տերս շատ ուրախ էր, ես դեպի լավն էի գնում, իսկ ես պարզապես վայելում էի նրա սերն ու ջերմությունը, մենք շատ էինք կապնվել....բայց մի օր, երբ տերս աշխատանքի էր, սկսեցի ինձ վատ զգալ, թույլ էի, մրսում էի, չէի կարողանում շարժվել ..ուշ էր արդեն, տերս եկավ, փորձեց ինձ կերակրել, բայց ես չուզեցի, պարզվեց ջերմությունս անհայտ պատճառներով իջել է նորմայից մի քանի անգամ..տերս նորից ծակեց ինձ մի քանի տեղից, դրեց շատ տաք տեղ, որտեղ անգամ վառվում էի, բայց ժամեր անց ջերմությունս հետ եկավ, էլի լավ էի, աշխույժացա, բայց դեռ ախորժակ չունէի..հաջորդ օրը էլի վատացա, տերս տարավ ինձ կլինիկա, նորից ծակոցներ, դեղեր...ինձ մի կերպ հետ բերեցին...էլի հաց չէի ուտում, 2 օրվա մեջ առանց այդ էլ փոքրիկ քաշս երկու անգամ կրճատվեց..զգում էի, որ արդեն վերջս եկել է...բոլորը ասում էին հերիքա, թող թող հանգիս սատկի, բայց տերս ասում էր չէ՝պայքարելու եմ, ես եսքան պայքարել եմ իրա կյանքի համար, հիմա չէմ թողնի, որ սատկի...ժամանակ առ ժամանակ կորցնում էի գիտակցությունս, երբ արթնանում էի տեսնում էի տիրոջս այտուցված ու կարմրած աչքերը, լսում էի աղերսող աղոտքները...լացը...
     Կարծեմ 3-րդ օրն էր կամ էլ 4-րդ լավ չէմ հիշում...շատ վատ էի, առավոտյան տերս լացելով հազիվ ինձ հասցրեց ասնաբույժի մոտ...մի քանի դեղերից հետո մի քիչ դզվեցի, բայց երբ գնացինք տուն, արդեն ոչինչ չէի զգում, միայն զգում էի, որ գնում եմ..տերս բռնել էր մի ձեռքով թաթս, մյուսով ականջս էր շոյում....ու լացում էր....զգում էի, ոնց եմ սառում..քիչ-քիչ սկսեցի դժվարությամբ շնչել..ես աթոռին էի, իսկ տերս գետնին նստած գլուխը դրել էր գլխիս կողկը և լացում, էր ու երգում իմ համար..առաջ, որ գիշերները չէի քնում, ետ նույն երգն էր երգում..՛՛իմ արև, իմ արև մի լքիր ինձ, ինչ անեմ, որ ավել ապրես իմ կողկին, թե չէ իմ սրտում ցուրտ է ու մութ, դւ իմ կյանքի մայրամուտ...՛՛
     ...ես նրա արևն էի..նրա երեխան, ինքնել իմ մաման էր, իմ երկրորդ փրկիչը...
     Ես մահացա...այս գիշեր, նայելով իմ տիրոջ աչքերի մեջ, թաթս էլ նրա ձեռքում ամուր սեղմված...մինչև մարմնիս սառելը տերս գրկել էր ինձ անկողնում պարկած, ոնց որ ամեն առավոտ, մինչև վեր կենալը..մենք եդպես էինք քնում, իրար գրկախառնված... մեկ ժամ եդպես մնալուց հետո տերս շատ դժվարությամբ թաղեց ինձ՝բակի ծիրանենու տակ...ես չեմ կարող բառերով նկարագրել, թէ ինչպես էր տերս լացում իմ համար, գոռում..ես նրա երեխան էի ու ես էլ չկամ...
    
    
     Կներեք ինձ, իմ հին բակի երեխաներ, որ մեկ -մեկ քսմրտվել եմ ձեր ոտքերին և մլավել...էլ չեմ անի...էլ չկամ.... Ես Թաթան էի....
իմ 1-ին օրը նոր տիրոջս տանը
այ այսպես էին անցնում մեր երեկոները ...
գնացել էինք կլինիկա,ինձ դրեցին սպիտակ խալաթի մեջ տք տեղ,որ չմլավեմ և ջղայնացնեմ շունոներին
բակում,արևի տակ...
տիրոջս անկողնում ,գիշերը
այսօր առավոտյան,կլինիկայում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6306 | 17 | 0
Facebook