Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լռություն...

Gohar Freedom
Հեղինակ`
Gohar Freedom
23:01, կիրակի, 25 նոյեմբերի, 2012 թ.
Լռություն...
     Երեկո եր...
     Ես արագ դուրս եկա մեքենայից և, առանց բացելու անձրևանոցը, շտապեցի տուն:Արևը վաղուց մայր եր մտել, բայց դեռ նշմարվում էին նրա կաթնագույն շողերը երկնքում...
     Մթության մեջ լսվում էր միայն վայր ընկնող անձրևի միապաղաղ ձայնը:
     Տուն մտնելուն պես փակեցի բաց պատուհանս...Անձրևը դեռ դանդաղ մաղում էր...այն գալարվելով օդում դանդաղ նստում էր պատուհանիս ապակուն և սահելով գլորվում ներքև...
     Նստեցի պատուհանի գոգին, պատուհանս փակ էր և արդեն ոչ մի աղմուկ չէր խանգարում լռությանը...աշնանային անդորր էր...այնքան հաճելի, որ շունչդ պահում էիր ակամայից...տերևները հանդարտ սյուքի ներքո պարում էին պատուհանիս տակ, աշունն ասես երգում էր, բայց երգում եր անբառ, առանց երաժշտության, շոյելով լսողությունդ, ասես չխանգարելու համար անդորրը...այն հիշեցնում էր այն ամենը, ինչը գուցե մոռացվել էր վաղուց, գուցե չկար արդեն և այն, ինչը միշտ փորցում էի մոռանալ, բայց միաժամանակ խեղդում էր տառապանքը, լցնելով այն ծիծաղով, անկեղծ ժպիտներով, որոնք այնքան անհրաժեշտ էին ինձ...
     Լռություն էր...
     Ես բացեցի պատուհանս, վայելելու համար դրսից գերող թարմությունը:Քամին անմիջապես հարվածեց դեմքիս և մի հաճելի սարսուռ անցավ մարմնովս, իսկ անձրևի կաթիլները մնացին դեմքիս հպված...Լիաթոք շնչեցի դրսից եկող պաղ օդը, ասես փրկություն լիներ բոլոր վերքերիս...մոռացված պահեցի շունչս, որպեսզի հանկարծ չխաղտեմ լռությունը և լարեցի լսողությունս, որպեսզի բաց չթողնեմ այս լռության և ոչ մի հնչյուն...այն շոյում եր ականջներս, պատելով ինձ ներդաշնակությամբ և հանգստությամբ...
     Ամբողջ օրվա մարդաշատ փողոցների, մեքենաների, անցորդների աղմուկից ոչինչ չէր մնացել, ասես տեղափոխվել էի մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ մոլորակ...
     Ցուրտ եր...շատ արագ մի բաժակ թեյ պատրաստեցի՝ 2 գդալ շաքարավազով, ինչպես որ սիրում եմ, ապա փաթաթվելով ծածկոցի մեջ նորից տեղավորվեցի պատուհանիս մոտ...տաք թեյը տաքացնում էր ափերս և մի քիչ էլ այրում, բայց այնքան հաճելի եր, այնքան ներդաշնակ էր այդ ամենը...Նկատեցի, որ արևից այլևս ոչ մի հետք չի մնացել և նույնիսկ աստղերն էին կորել երկնքում, մշուշ էր բարցրացել և ծածկել էր ամբողջ փողոցը, բոլոր տներն ու շենքերը, փողոցում կանգնած մեքենաները, ծառերը...դատարկություն էր և աննկարագրելի հանգստություն, խաղաղություն..այնքան ներդաշնակ եր ամեն ինչ լռության հետ, ասես երազ լիներ...
     Մի քանի րոպե վայելում էի լռությունը...մեջս ասես դատարկ լիներ, ասես բոլոր մտքերը չքվել էին, այնքան հաճելի էր, որ չէի ուզում այդ պահը վերջանա:
     Անձրևն արդեն դանդաղում եր...և շուտով նրա վերջին կաթիլները խաղտեցին լռությունը.
     -կա՜թ...կա՜թ...կա՜թ...
     Ես փակեցի պատուհանս, գլուխս հենեցի նրա ապակուն՝շարունակելով վայելել լռության վերջին հնչյունները...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2603 | 2 | 0
Facebook