Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Galaxy S4 հեռու չէ....

the other news NEWS in Armenia
Մամուլի խոսնակ`
the other news NEWS in Armenia
15:36, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2013 թ.
Galaxy S4 հեռու չէ....

Համացանցում լայն շրջանառություն է գտել այն լուրը, որ Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր «խելացի հեռախոս» ՝ Galaxy S4: Sammobile ռեսուրսը, որն ունի իր ներքին աղբյուրները Samsung ընկերության ներսում, հայտնում է, որ նոր Galaxy-ի ներկայացումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտի 15-ին ՝ Samsung Unpacked միջոցառման ընթացքում: Միաժամանակ նշվում է, որ այդ միջոցառման վայրը խիստ գաղտնի է պահվում: Տեղեկությունների համաձայն ՝ Galaxy S4-ի վաճառքը կսկսվի ապրիլի սկզբին ՝ Արևելյան Եվրոպայի երկրներում, իսկ մինչև ապրիլի վերջը նաև Եվրոպայի մյուս երկրներում: Նշվում է, որ նոր սմարթֆոնը հավանաբար կունենա 8 միջուկանոց Exynos 5 Octa պրոցեսսոր, 4.99 դյույմանոց Full HD էկրան, 2ԳԲ օպերատիվ հիշողություն, 13Մպ. հզորությամբ տեսախցիկ և մեծ ծավալի մարտկոց: Այն հավանաբար կաշխատի Android 4.2.1 Jelly Bean օպերացիոն համակարգի վրա:
    
     Հետաքրքրե՞ց....Բաժանորդագրվեք և կարդացեք նաև մեր նախորդ հոդված-նորությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3971 | 0 | 0
Facebook