Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պահանջվում են բացատրություններ Microsoft-ից և Apple-ից

the other news NEWS in Armenia
Մամուլի խոսնակ`
the other news NEWS in Armenia
19:25, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Պահանջվում են բացատրություններ Microsoft-ից և Apple-ից

Ավստրալիայի իշխանությունները պահանջում են վերոհիշյալ ընկերություններից (նաև Adobe Systems-ից) բացատրություններ, որոնք վերաբերում են դրանց արտադրած ապրանքների գներին: Գները վերաբերվում են միայն Ավստրալիայի տարածքում վաճառվող սարքերին և համակարգչային ծրագրերին: Բանն այն է, որ համեմատած ԱՄՆ դոլարի նկատմամբ ավստրալականը դոլարը ունի ավելի կայուն դիրքեր, սակայն գնային առումով առկա են որոշակի տարբերություններ: Օրինակ ՝ նշվում է, որ 16Գբ հիշողություն, WiFi և Retina էկրան ունեցող iPad-ը Ավստրալիայում թանկ է իր ամերիկյան «եղբորից» 40 դոլարով: Իսկ Microsoft Office 365 Home Premium օֆիսային փաթեթը թանկ է գրեթե 20-ով:
     Նշվում է, որ ընկերություների ներկայացուցիչները ստացել են պահանջ ՝ ներկայանալու գործադիրին կից հատուկ կոմիտեի ՝ մարտի 22 կայանալիք նիստին և տալ համապատասխան բացատրություններ: Կոմիտեն, որը ստեղծվել է նախորդ տարվա մայիսին, ուսումնասիրում է էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովումների գները Ավստրալիայի շուկայում:
    
    
     Հետաքրքրե՞ց....Բաժանորդագրվեք, տեղեկացրեք Ձեր ընկերներին և կարդացեք նաև մեր նախորդ հոդված-նորությունները:
    
     Աղբյուրը` http://news.softodrom.ru/ap/b16282.shtml

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3398 | 0 | 0
Facebook