Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զինվորները հաղթում են պատերազմները, փառքը նվաճում` գեներալները. 20 թևավոր միտք Նապոլեոն Բոնապարտից

11:53, շաբաթ, 22 օգոստոսի, 2015 թ.
Զինվորները հաղթում են պատերազմները, փառքը նվաճում` գեներալները. 20 թևավոր միտք Նապոլեոն Բոնապարտից


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     1. Քաջությունը սիրո նման է. այն պետք է սնվելու աղբյուր ունենա:

2. Պատմությունն անցած իրադարձությունների ստահոդ մի տարբերակ է, որի շուրջ մարդիկ որոշել են համաձայնության գալ:

3. «Անհնար» -ը բառ է միայն, այն էլ տկարների բառարանում:

4. Մահը ոչինչ է, բայց ապրել անփառունակ ու պարտված նշանակում է մեռնել օրեցօր:

5. Հաղթանակը նախանշված է ամենահամառների համար:

6. Ուժեղ մարդը նա է, ավ ամեն պահի ի վիճակի է համատեղել զգացմունքն ու բանականությունը:

7. Պետք չէ երկար պատերազմել նույն թշնամու դեմ, հակառակ դեպքում դու նրան կսովորեցնես քո կռվի արվեստը:

8. Ճակատամարտը մշտական քաոսի թատերաբեմ է. հաղթելու է նա, ով կվերահսկի 2 քաոսներն էլ` իր և թշնամու:

9. Կրոնն այն ուժն է, որն աղքատներին թույլ չի տալիս սպանել հարուստներին:

10. Միայն երկու ուժ կա, որ միավորում է մարդկանց` վախը և հետաքրքրությունը:

11. Երբեք մի' ընդհատիր թշնամուդ, երբ նա սխալ է:

12. Ես երբեմն աղվես եմ, երբեմն առյուծ. իշխելու գաղտնիքը հենց այն է, որ կարողանաս ճիշտ կողմնորոշվել` երբ լինել աղվես, երբ` առյուծ:

13. Երևակայությունն է ղեկավարում աշխարհը:

14. Պատահականություններ չեն լինում. դա էլ է ճակատագիր:

15. Զինվորները հաղթում են պատերազմները, փառքը նվաճում` գեներալները:

16. Ով գիտի գովաբանել, գիտի նաև փնովել:

17. Տասը հոգի խոսելիս ավելի շատ են աղմկում, քան այն 10 հազարը, որ լռում են:

18. Մարդիկ վախենում են ոչ թե նրանցից, ովքեր համակարծիք չեն, այլ նրանցից, ովքեր համակարծիք չեն և վախենում են դա բարձրաձայնելուց:

19. Երաժշտությունն այն ձայն է, որ մեզ ասում է` մարդկային ռասսան ավելին է, քան իրեն թվում է:

20. Չափից զգույշ լինելը երբեմն գերազանցում է այն վտանգները, որոնցից ուզում էիք խուսափել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
5044 | 0 | 0
Facebook