Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օձերի թունավորման դեպքեր են գրանցվել...

Մերի Գևորգյան
00:44, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2015 թ.
Օձերի թունավորման դեպքեր են գրանցվել...
     Այս տարի ամբողջ Հանրապետության տարածքում գրանցվել են օձի 48, կարիճի 4 թունավորման դեպքեր, -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
     Միքայել Գաբրիելյանը խոսեց օձերի, կարիճների, մորմերի վտանգավորության և դրանց հետևանքների մասին:
     Այս տարվա թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատյան դաշտավայրի, Արմավիրի, Սիսիանի, Գորիսի շրջաններում:
     - Օձի թունավորումից խուսափելու համար հարկավոր է զգույշ լինել, իսկ եթե հանդիպել եք, ապա, ամենակարևորը անշարժ կանգնել մի քանի րոպե և արարածը կթողնի կհեռանա առանց որևէ վնաս պատճառելու, միայն հարկավոր է զգույշ լինել, որպեսզի չտրորել սողունին, այդ դեպքում, դժվար կլինի խուսափել վտանգից, -զգուշացնում է գլխավոր թունաբանը:
     Թունավորման դեմ առաջին օգնությունը հիվանդին անշարժեցնելն է, հետո հարկավոր է անմիջապես դուրս հանել թույնը բերանի խոռոչով` թույնը դուրս հանել արգելվում է միայն արնահոսող վերք ունեցող անձին: Կտրականապես արգելվում է վնասված հատվածում ժգուտ դնել, կտրել կամ այրել:
     Ասուլիսի վերջում գլխավոր թունաբանը հավաստիացրեց, որ Հանրապետության բոլոր հիվանդանոցները և բուժհաստատությունները զինված են հակաթույներով, և անհրաժեշտության դեպքում այն արվում է բացարձակապես անվճար:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6972 | 0 | 0
Facebook