Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օգնենք Փոքրիկ Յուրիին

Ռոզա
Հեղինակ`
Ռոզա
16:55, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Օգնենք Փոքրիկ Յուրիին
     Յուրիի մայրիկը պատմում է, որ չնայած դժվար հղիությանը բժիշկները նրան վստահեցրել են, որ երեխան առողջ է, սակայն ծննդաբերելու ժամանակ բժիշկները ոչ միայն սխալ քայլեր են արել, վնասելով երեխային, այլև առանձնահատուկ սառնասրտությամբ օգտագործելով դրությունը, կլորիկ գումար պոկել Գայանեյի ամուսնուց, երբ Գայանեն վիրահատական սեղանին անգիտակից վիճակում է եղել: Իսկ այնուհետև կոծկել երեխային վնասելու հանգամանքը։ Ծննդաբերության հաջորդ առավոտյան գռեհիկ, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել և հանդիմանել Գայանեին, ասելով, որ երեխան անտանելի է, բղավել է ամբողջ գիշեր և խանգարել իրենց անդորրը։
     - Հենց նույն րոպեին զանգահարել եմ ամուսնուս և երեխաինն տեղափոխել են Մուրացան հիվանդանոց։ 20 օր հետո երեխային բերել ենք տուն, ինչպես բժիշկներն էին պնդում` առողջ ։ Շատ անհապգիստ էր ամբողջ օրը լացում էր երբ տանում էինք հիվանդանոց, ասում էին ոչինչ չկա, կանցնի։ Յուրին մեծանում էր և ես զգում էի զարգացումը առաջ չի գնում տանում էի բժշկի ասում եին ոչինչ շուտ ծնված է ուշ է լինելու։ Արդեն 8 ամսեկանի մոտ շատ էի անհանգստացած և տարանք տարբեր մասնագետների մոտ։ Տարանք երրորդ մանկական հիվանդանոց ու այնտեղ ասեցին երեխան ունի Մանկական ուղեղաին կաթված և Վեստի Համախտանիշ (ցնցումներ) ։ Բժիշկը ՝ Հասմիկ Կառլենովնան ասեց մամա ջան գիտեք դուք դեռ ջահել եք գնացեք ձեզ առողջ երեխաներ ունեցեք, սա ձեզ երեխա չի դառնա։
     Մենք հոգեպես մեծ ճգնաժամի մեջ էինք, մի քանի օր ծայրահեղ վիճակում էինք, հետո հավաքեցինք մեզ և որոշեցինք պայքարել ։ Դիմեցինք տարբեր մասնագետների և գնացինք Արաբկիր բ/կ Նանա Աշոտովնաի մոտ, սկսեցինք դեղեր ընդունել, թանկ և անօգուտ դեղերի շարան աշխարհի տարբեր անկյուններից։
     Լսեցինք որ հորմոնները կանգնացնում են այդ ցնցումները, մի քանի անգամ առաջարկեցինք չարեցին ու էլի դեղեր ու դեղեր, մեր ամբողջ եկամուտը գնում էր դեղերին։ Հանդիպեցինք մեր շատ սիրելի հայ մայրեր հ/կ ի տնօրեն Նարինե Մանուկյանին և նա առաջարկեց մեզ տարին մի քանի անգամ մասնակցել անվճար թերապիաների։ Նրա շնորհիվ հասկացա որ այս ամենը կործանիչ չի, այլ երկար աշխատանքի և պայքարի միջոցով հաղթահարելի խնդիր է (Մուկը) ։ Մեր ամենամեծ խնդիրը ցնցումները այդպես էլ չդադարեցին։
     Ամուսնուս հորեղբոր օգնությամբ երեխային տարանք հետազոտության ՌԴ և այնտեղ հետազոտությունները ցույց տվեցին պարանոցի վնասվածք, որը երեխաս ձեռք եր բերել ծննդաբերության ընթացքում ։ Վերադարձանք և դիմեցինք Արծրուն Վաղինակիչին, խնդրեցինք, որ նա հորմոն նշանակի, նա զայրացավ, թե ինչի շուտ չենք հորմոն ստացել և զարմացավ, իմանալով որ հրաժարվել են մեզ դա տալ, լսելով մեր դեղերի քանակության մասին ասեց նախ քայքայել են օրգանիզմը, երկրորդը այդ դեղերը տանում են կուրացման։
     Նանա Աշոտովնան իմացավ, որ մյուս բժիշկի մոտ ենք գնացել ասեց որ երխայիս հանելու են իրենց մոտից ու ասեց մեկա ուշա արդեն դա ձեզ չի փրկի։
     Ընդունեցինք հորմոններ, դա էլ իմ տղաի օրգանիզմը չընդունեց հիմա կանգնած ենք անդունդի եզրին, այդ ցնցումները քայքայում են երեխաիս օրգանիզմն ու ուղեղի բջիջները։ Ամեն օրը ճակատագրական է։ Իսկ մենք սպառել ենք մեր գումարները, բոլոր հնարավոր և անհնար տեղերից պարտքով գումար վերցրել: Յուրիին անհապաղ բուժում է պետք շարունակել արտերկրում, որի համար մենք գումար չունենք, մենք այլև դժվարությամբ ենք հայթհայթում երեխայի համար սնունդ գնելու գումարը
    
    

Ardshinbank
     Գագիկ Թադևոսյան

2470016936280010


    
     հեռ 043888903
     093888902
     Գայանե Մինասյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11642 | 2 | 0
Facebook