Ջուսի երկրպագուներից է Լուիզա Բադալյանը, ով երգչուհուն սկսել է ճանաչել Կարապի լճի համերգի ժամանակ՝ տեսել է Ջուսի ելույթը՝ փշաքաղվել ու միանգամից վազել է տուն և ֆեյսբուք սոց. ցանցի միջոցով գտել է նրան, այնուհետև հաղորդագրություն է գրել և անհամբեր սպասել պատասխանի։ " Վերջապես պատասխանեց և ես շատ ուրախ էի " -նշում է Լուիզան։
Այնուհետև սկսում է երգչուհի-երկրպագու շփում, որի ընթացքում Լուիզան հասկանում է, որ Ջուսը բացի լավ երգչուհի լինելուց նաև լավ ընկեր է իր համար։ Ընկեր, ով ամեն հարցում օգնում է իրեն։
Երկարատև շփումից հետո Լուիզան նկատում է տարբերություն և անկեղծանում, ասելով, թե Ջուսը շատ անկեղծ է և ի տարբերություն իր բնագավառի, շատ ներկայացուցիչների՝ նա երբեք չի խոսում մարդկանց հետևից, ասում է այն ինչ մտածում է։ Լուիզան կարծում է, որ Ջուսը իրեն ևս ընդունում է, որպես ընկեր կամ մոտ մարդ և դրա վկայությունն է "Ջանս", "մռութս" արտահայտությունները։
Իմ զրուցակիցը նկատում է, որ Ջուսը ունի շփվելու իր ձևը, բայց ունի որոշակի հատված, որը երբեք չի անցնում։ "Ջուսը շփվում է յուրաքանչյուրի հետ իր ձևով, և գիտի թե ում հետ ինչպես... իհարկե կա հատված, որը նա չի անցնում և դա բնական է, նա միշտ չափի մեջ է ու գիտի թե ում հետ, երբ և ոնց..." - նշում է Լուիզան։
Խոսելով երգչուհու ֆաներից Լուիզան հավելում է. "Մենք ֆաներով արդեն լավ ընկերներ ենք դարձել, պարբերաբար հանդիպում ենք, նաև շփվում ենք ՖԲ-ի միջոցով"։
Լուիզան հիշում է, որ իրենք 7 շաբաթ շարունակ "Հայ 10-ում" Love song-ը տարել են առաջին հորիզոնական։ " Մենք ֆաներս շատ ենք ու ես չեմ վախենա ասել, որ մենք կազմակերպված ենք և մենք միասին միշտ Ջուսի կողքին ենք"
Իմ այն հարցին՝ թե արդյո՞ք Ջուսի բոլոր երկրպագուները միանման են մտածում Լուիզան պատասխանում է. " Մենք առանձին տարբեր ենք մտածում, բայց երբ մեր թեման Ջուսն է, մենք անկախ մեզնից բոլորս միանման ենք մտածում "
Զրույցի ավարտին Լուիզան նշում է, որ իրենք իրենց գնահատականը տալիս և տվել են անակնկալների տեսքով։ " Յուրաքանչյուր արտիստի համար լավագույն գնահատականը իր ֆաների գնահատականն է, իսկ մեր գնահատականը, իհարկե անակնկալներն են... Մենք սիրում ենք Ջուսին՝ գնահատում ու արժևորում, իր կատարած ամեն մի աշխատանքը " -եզրափակում է Լուիզան։