Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաժան բռնության ենթարկված լրագրողները ծեծի են ենթարկվել հատուկ հրահանգով

Լուրեր լրատվական
Մամուլի խոսնակ`
Լուրեր լրատվական
21:15, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Դաժան բռնության ենթարկված լրագրողները ծեծի են ենթարկվել հատուկ հրահանգով
    

    
Տարիներ շարունակ լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունները հերքով ոստիկանությունը այսօր վերջնականապես ապացուցեց, թե ինչպես է իրականում վերաբերվում լրագրողներին։

    
Այսօր առավոտյան ժամը 5.30- ին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին բռնի ուժով ցրելու ժամանակ դաժան բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, որոշ լրագրողների էլ անգամ բերման են ենթարկել։

    
Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հատուկ հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

    
Բռնություն է գործադրվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, կոտրվել են նրանց տեսանկարահանող սարքերը։ «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը եւ Հրանտ Գալստյանը եւս բերման են ենթարկվել:

    
Բերման են ենթարկվել նաեւ լրագրող Փայլակ Ֆահրադյանը, լուսանկարիչներ Արսեն Սարգսյանը եւ Կարո Սահակյանին, նաեւ կոտրվել է վերջինի տեսախցիկը։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4571 | 0 | 0
Facebook