Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպիտակ արջերը դելֆին են որսացել ու դրանց միսը պահեստավորել ձյան տակ

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
13:59, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Սպիտակ արջերը դելֆին են որսացել ու դրանց միսը պահեստավորել ձյան տակ

Նորվեգացի գիտնականներն առաջին անգամ տեսել են, թե սպիտակ արջերն ինչպես են իրենց որսի մի մասը պահում բնական սառնարանում: Այս մասին հայտնում է Polar Research ամսագիրը:

Նորվեգիայի բևեռային ինստիտուտի աշխատակից Յոն Աարսը արջերի այդպիսի վարք առաջին անգամ տեսել է Շպիցբերգեն կղզում 2014 թ. ապրիլին:

Գիտնականների գնալու պահին կենդանին արդեն կերած է եղել իր բռնած առաջին դելֆինին, իսկ երկրորդին որոշել է թաղել ձյան մեջ: Բնական սառնարանը պահպանում է միսը, բայց սպիտակ արջերին նորմայում բնորոշ չէ սննդի մնացորդները թաքցնելը:

Հաջորդ ամիսներին կենսաբանները հանդիպել են ևս առնվազն 5 սպիտակ արջի, որոնք սնվել են դելֆինների մսով: Գիտնականներին զարմացրել է, որ Շպիցբերգենում նախկինում երբեք դելֆին չեն տեսել: Հնարավոր է՝ ծովային կաթնասունների խումբը լողացել է տաք ջրեր, իսկ հետո ուժեղ քամին նրանց ծուղակն է գցել:

Սպիտակ արջերի արարքի մեջ տարօրինակ ոչինչ չկա, նշում է կանադացի կենդանաբան Յեն Սթիրլինգը. նրանք գիշատիչ-պոլիֆագ են՝ պատրաստ ուտելու ցանկացած որս:
     http://adf.ly/1IblbD

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6997 | 0 | 0
Facebook