Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյանը Սիրիայի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է սիրիահայերի խնդիրները

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
13:09, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Տարոն Մարգարյանը Սիրիայի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է սիրիահայերի խնդիրները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը, հատկանշելով հայ-սիրիական հարաբերությունների բարձր մակարդակը, հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակի կայունացումը կնպաստի նաեւ հետագայում երկու մայրաքաղաքների միջեւ կապերի ակտիվացմանը։

«Հայ–սիրիական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարեւորում ենք Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի, ինչպես նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը եւ պետք է արձանագրենք, որ նաեւ Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան միջեւ է համագործակցությունը եղել իսկապես արդյունավետ ու կառուցողական: Եվ համոզված եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է փոխգործակցության համար ու մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել Սիրիայի դեսպանությանը», - ընդգծել է քաղաքապետը։

Կարեւորելով Երեւանում բնակվող սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ դրանք լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու եւ օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին:

«Պարոն քաղաքապետ, իսկապես մեծ գնահատանքի է արժանի այն վերաբերմունքը, որ ցուցաբերվեց սիրիահայերի նկատմամբ հենց առաջին իսկ օրից: ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական նշանակության ծրագրերը անհրաժեշտություն էին սիրիահայերի համար, որը հետեւողականորեն շարունակվում է նաեւ այսօր, ինչի համար շնորհակալ ենք նաեւ Ձեզ», - նշել է Իսսամ Նայալը:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3856 | 0 | 0
Facebook