Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ «Ռեալ»-ը կարող էր ոչնչացնել ցանկացած մրցակցի. Մոուրինյո

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
12:20, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Իմ «Ռեալ»-ը կարող էր ոչնչացնել ցանկացած մրցակցի. Մոուրինյո

Լոնդոնի «Չելսի» -ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչու նախկինում իր գլխավորած «Ռեալ» -ը չէր կարող հաջողության հասնել Անգլիայի պրեմիեր լիգայում:

«Իմ «Ռեալ» -ը չէր կարողանում պաշտպանվել անկյունայինների ժամանակ: Թիմը կարող էր 5, 6, 7 գոլ խփել, կարող էր ոչնչացնել ցանկացած մրցակցի, բայց չէր կարողանում պաշտպանվել անկյունայիններից:

Իսկ եթե Անգլիայում դա չի ստացվում, ապա կպարտվես անգամ երկրորդ լիգայի ակումբի: Ամեն ինչ կախված է տվյալ լիգայի խաղաոճից: Իմ «Ինտեր» -ը հիանալի էր Իտալիայում և Չեմպիոնների լիգայում, բայց Անգլիայում այն մեծ խնդիրներ կունենար», - Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3239 | 0 | 0
Facebook