Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիբորգ-ուտիճները կկարողանան որոնել փլատակների տակ մնացած մարդկանց

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
10:51, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Կիբորգ-ուտիճները կկարողանան որոնել փլատակների տակ մնացած մարդկանց

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ կիբորգ-ուտիճներին սովորեցրել են մարդկանց որոնել փլատակների տակ: Հյուսիսային Կարոլինայի համալսարանում բիոռոբոտներին սովորեցրել են փոքրիկ բարձրախոսի օգնությամբ որսալ ձայներ և հստակեցնել դրանց աղբյուրը:

Այդպիսի տեխնոլոգիան կոչված է օգնել փրկարարներին՝ գտնելու համար ավերված շինությունների փլատակների տակ մնացած մարդկանց: Տվյալ տեխնոլոգիան մշակած Ալփեր ***քուրթը հայտարարել է, որ շինությունների փլուզման ժամանակ ողջ մնացածներին գտնելու ամենահեշտ եղանակը ձայների միջոցով դա անելն է։

«Մեր գլխավոր նպատակն այն է, որ բիոռոբոտներին հագեցնենք այնպիսի բարձրախոսներով, որոնք հնարավորություն կտան անհրաժեշտ ձայները (օգնության մասին կոչերը) տարբերակել ոչ անհրաժեշտ ձայներից: Այդ ժամանակ կիբորգները փրկարարների խմբին կօգնեն հայտնվել անհրաժեշտ տեղում», - ասել է նա:

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4631 | 0 | 0
Facebook