Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օբաման եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
10:34, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Օբաման եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 10-ին եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում էր հունիսի 16-ին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։

Կոնգրեսի անդամներին հղած ծանուցման մեջ Օբաման այս որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Բելառուսի կառավարության որոշ անդամներ եւ այլ անձինք սասանում են ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները։ Եվ այդ ամենը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար։

Բելառուսի եւ նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներն ընդունվել էին 2004թ.։ Այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հաստատել էր Կոնգրեսի ընդունած «Բելառուսի ժողովրդավարության մասին ակտը», որով պատժամիջոցները հանելու պայման էր ճանաչվում քաղբանտարկյալների ազատումն ու արհմիությունների դեմ ճնշումների դադարեցումը։

ԱՄՆ-ից հետո Բելառուսի դեմ պատժամիջոցներ էր ընդունել Եվրամիությունը։

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2907 | 0 | 0
Facebook