Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանում 35-ամյա կինը գրավադրել է կեղծ ոսկյա զարդեր եւ մոտ 4մլն դրամ վարկ վերցրել

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
01:46, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Երեւանում 35-ամյա կինը գրավադրել է կեղծ ոսկյա զարդեր եւ մոտ 4մլն դրամ վարկ վերցրել

35-ամյա Սոֆյա Հ.-ն կեղծ ոսկյա զարդեր է գրավադրել «Անելիքբանկում» եւ դրա դիմաց որպես վարկ՝ վերցրել մոտ 4մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ «Անելիքբանկի» ղեկավարությունը դիմել է դատախազություն՝ նշելով, որ իրենց բանկի վարկառու Սոֆյա Հ.-ն իր եւ մի շարք այլ անձանց անվամբ բանկի «Մալաթիա», «Կենտրոնական» եւ «Արաբկիր» մասնաճյուղերում գրավադրել է կեղծ ոսկյա զարդեր:

Հունիսի 9-ին էլ հաղորդում է տվել «Անելիք Բանկ» ՓԲԸ անվտանգության վարչության ներքին անվտանգության բաժնի պետը եւ հայտնել, որ կինն իր ծանոթի անվամբ ապրիլի 22-ին «Անելիքբանկ» ՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղում գրավադրել է կեղծ ոսկյա զարդեր, որոնց դիմաց ստացել է 3.940.000 դրամ վարկ: Դեպքով զբաղվում են իրավապահները:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8142 | 0 | 0
Facebook