Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյումրիի բախումների գործը դեռ չի կարճվել

GY NEWS
Հեղինակ`
GY NEWS
00:55, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Գյումրիի բախումների գործը դեռ չի կարճվել

Գյումրիի բախումների գործը սառեցված է, որեւէ գործողություն չեն իրականացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում մեղադրյալ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենց քննչական մարմինը չի կանչել որեւէ գործողության մասնակցելու համար, որեւէ նորություն չկա գործից: «Իրենք ասում են՝ կարճվելու է, բայց կարծես դատախազությունը համաձայն չէ դրան, այդպես ձգվում է», - ասաց փաստաբանը:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն էր: Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2649 | 0 | 0
Facebook