Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստան - Պորտուգալիա Հունիսի 13-ին՝ ժամը 20: 00-ին:

Mr. YAN
Հեղինակ`
Mr. YAN
20:13, երեքշաբթի, 09 հունիսի, 2015 թ.
Հայաստան - Պորտուգալիա Հունիսի 13-ին՝ ժամը 20: 00-ին:
     Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում են ապրիլի 29-ից Հունիսի 13-ին՝ ժամը 20: 00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերն վաճառվելու են ապրիլի 29-ից: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54 09 54 հեռախոսահամարով: Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը: Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4607 | 0 | 0
Facebook