Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան տոները Տանձավերում

11:02, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
Մայիսյան տոները Տանձավերում
     Սյունիքի մարզի գյուղ Տանձավերի միջնակարգ դպրոցում եռատոնը կազմակերպվեց հետաքրքիր և բովանդակալից:
     Մայիսի 9-ին դպրոցի աշակերտները իրենց ակտիվ ելույթներով երախտիքի խոսքեր հնչեցրին և անուն առ անուն վերհիշեցին մեծ հաղթանակը այս սերունդներին նվիրված նահատակ հերոսներին:
     Մայիսի 13-ին հյուրընկալեցինք Վ. Խոտանանի «Խոտեան» թիմին և անցկացվեց սպորտլանդիա՝ երկու փուլով: Էստաֆետային խաղերի հաղթանակը Տանձավերի «Տոռնադո» թիմինն էր, իսկ շախմատի մրցույթում՝ Խոտանանցիներինը:
     III փուլը նշանավորվեց 2 գյուղերի, տնօրենների և աշակերտների համատեղ ծառատունկով:
     Աշակերտները հնարավորություն ունեցան շփվելու, քննարկումներ անելու: Նրանք բաժանվեցին ուրախ և զվարթ տրամադրությամբ, նորից հանդիպելու ակնկալիքով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3914 | 0 | 0
Facebook