Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հունվարի 28-ը Գյումրիում

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
01:22, երեքշաբթի, 29 հունվարի, 2013 թ.
Հունվարի 28-ը Գյումրիում

......ԲԱՆԱԿԻ ՏԱՐԻՆ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ: ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ՈՒ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ...
     ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
     Իսկապես, որ հայրենասիրությունը յուրաքանչյուր հայի հոգում է: Այսօր հունվարի 28-ին ամենքը խոնարվեցին հայոց բանակի և ազգի նվիրյալ զինվորի առջև: Շիրակի մարզը ևս իր հերթական աշխատանքով ներկայացավ: ՀՀ ITF TAEKWONDOI-ի փոխնախագահ, նախաձեռնության նախագահ Արա Խաչատրյանի, ինչպես նաև փոխնախագահ, Գյումրիի 55035 զորամասի ֆիզ. ծառայության պետ Արթուր Միքայելյանի
գլխավորությամբ, զորամասի բեմում իրենց ցուցադրական ելույթով հանդես եկան Գյումրիի ITF TAEKWONDOI-ի մարզիկները: Նրանք հպարտությամբ ներկայացրեցին ոչ միայն իրենց մարտարվեստը վեր բարձրացնելով եռագույնը, այլ նաև խիզախությամբ հանդես եկան որպես ապագայի հայրենիքի պաշտպան:

ՀՀ ITF TAEKWONDOI-ի ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքերը զուր չէին, որ. «Մերը սպորտաձև չի, այլ մարտարվեստ, որտեղ դաստիարակվում են երկրի պաշտպաններ»: Այդ վկայեցին Գյումրեցիները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11079 | 0 | 0
Facebook