Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է...

Վահան Ավետյան
16:38, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Այսօր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է...

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ. հունվարի 27ին: Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտսի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միալանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես` «Մենք են, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը» և այլն։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
18049 | 0 | 0
Facebook