Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՐԱՆ

Վահան Ավետյան
10:33, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
ՆՐԱՆ

Նա քայլում էր դանդաղ, հետո քայլերն արագացան չէր էլ հասկանում թե ուր է գնում հետո հիշեց. գնում էր արվեստանոց: Ցանկանում էր մի բան նկարել, բայց չէր հականում թե ինչ, հետո հիշեց երթուղայինում տեսած կնոջը. ոչինչ չգիտեր նրա մասին միայն տեսել էր ու կախարդվել: Անգամ չգիտեր կինը տեսել էր իրեն թե ոչ, բայց մտքում հույս էր փայփայում, թե նկատվել էր կնոջ կողմից: Հետո հանկարծ զգաց որ մի կանգառ անցել է շրջվեց, որ հետ դառնա ու քարացավ, նորից « Նա»: Բայց այս անգամ մենակ չէր, հետը տղամարդ կար: Իրեն համոզեց որ եղբայրն է, բայց ոչ սխալվեց, երբ տեսավ թե ինչպես են սիրառատ համբուրվում, կրկին քարացավ, մի պահ կորցրեց մտածելու ունակությունը ու չհասկացավ թե ինչ է կատավում իր հետ: Հիշեց թե ուր է գնում: Գտավ մի ուրիշ ճանապարհ արվեստանոց հասնելու համար, ոչ մի անգամ չէր անցել այդ ճանապարհով, ամեն ինչ անծանոթ էր ու օտար, բայց դա այդքան էլ կարևոր չէր, կարևորն այն էր, որ շուտ հասավ արվեստանոց: Ձեռքը տարավ դեպի գրպանը, որ բանալին հանի ու դուռը բացի, բայց ձեռքը երկար մնաց գրպանում, չէր գտնում բանալին: Հետո հիշեց թե ուր է դրել: Նա այդ անիծյալ բանալին դրել էր դռան դիմացի փոքրի գորգի տակ: Կռացավ ու վերցրեց:Վերջապես բանալին իր ձեռքերում էր: Հապշտապ բացեց դուռը և հայտնվեց արվեստանոցում: Կարծես թե մի պահ մոռացել էր այն կնոջ մասին, բայց ոչ. ամբողջ ճանապարհին ուղեղի ողջ ծալքերում տարուբերել էր Նրա պատկերը:
     Մի պահ հայացք գցեց արվեստանոցի պատերն կարծես թե իր հաճախորդներից մեկը լինի: Անծանոթի պես նայեց բելեր նկարները մի պահ փառաբանելով իրեն: Հետո քայլերը տարան դեպի սպիտակ կտավը որի կողքին` հնամաշ աթոռի վրա դրված էին ներկերը: Երիտասարդը գույներով պատկերացրեց Նրա դիմապատկերը որը հետո պիտի հանձներ անբիծ կտավին...
    
     Շարունակելի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4716 | 2 | 0
Facebook