Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ հայոց մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Անմահները հրամայում են...» միջոցառումը

12:50, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2015 թ.
Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ հայոց մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Անմահները հրամայում են...» միջոցառումը

2015թ. ապրիլի 20- ին Երևանի Ստ.Շահումյանի անվան հ 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառում: Միջոցառման նպատակն էր ոչ միայն հիշել և հարգանքի տուրք մատուցել մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, այլ նաև ներկայացնել մեր պահանջը աշխարհին` պատժել ոճրագործին հասկացնելով, որ քանի դեռ առաջին ոճրագործը պատժված չէ, հանցագործությունները շարունակական բնույթ են կրելու: Ինչպես նաև սերունդներին հասկացնել, որ պետք է միաբանվել, հզորանալ և հասնել հատուցման` բարձր պահելով ազգային ոգին:


    

Դու պիտի ապրես իմ հայ ժողովուրդ

Հարատևության հավերժի ոգով

Դարերից եկող աննկուն կամքով

Ու քո հին լեզվով պատմես աշխարհին

Որ ոճրագործ թուրքը օրհասիդ պահին

Գալիքդ խլել չկարողացավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4923 | 0 | 0
Facebook