Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՐՈՍ ՋԱՆՖԻԴԱՑԻՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 54 ՏԱՐԵԿԱՆ

11:43, երեքշաբթի, 14 ապրիլի, 2015 թ.
ՀԵՐՈՍ ՋԱՆՖԻԴԱՑԻՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 54 ՏԱՐԵԿԱՆ
     Արդեն ավանդույթ է դարձել Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 10-ին նշել դպրոցի անունը կրող զոհված ազատամարտիկ Էդվարդ (Յուրա) Դաշտոյանի ծննդյան տարելիցը: Այս տարի նշվեց նրա ծննդյան 54-րդ տարեդարձը Xա դասարանի աշակերտների և դասղեկ Անուշ Եղիկյանի մասնակցությամբ:
     Միջոցառումը սկսվելուց առաջ ավագ դպրոցի սովորողները այցելեցին համայնքի զոհված ազատամարտիկների պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին Էդ. Դաշտոյանին և մյուս զոհված ազատամարտիկներին:
     Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով և ռազմի դաշտը ներկայացնող բեմադրությամբ:
     Հանդիսությանը հրավիրված էին Է. Դաշտոյանի հարազատները և մարտական ընկերները:
     Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանը գովասանագրեր և հուշանվերներ հանձնեց ընթացիկ ուսումնական տարում արտադասարանական և արտադպրոցական միջոցառումների ընթացքում, առարկայական օլիմպիադաների մարզային փուլում աչքի ընկած և շախմատի տղաների և աղջիկների մրցաշարերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված դպրոցի սովորողներին, «Պատանի երկրապահ» սերժանտական դասընթացներում «Կրտսեր սերժանտ» -ի և «Եֆրեյտոր» -ի կոչում ստացողներին և «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթում հաղթող դասարաններին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4337 | 0 | 0
Facebook